Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ֆինանսների նախարարություն․ 2015 թ. դեկտեմբերի 22-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
30/12/2015 16:08
Կիսվել

Ֆինանսների նախարարություն․ 2015 թ. դեկտեմբերի 22-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2015 թ. դեկտեմբերի 22-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց դեկտեմբերի 22-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2015 թ. նոյեմբերին արձանագրվել է 0.6% գնաճ` պայմանավորված բացառապես պարենային ապրանքների գների աճով (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 0.7 տոկոսային կետ): Վերջինիս կառուցվածքում հիմնականում աճել են «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբի և ձվի գները՝ համապատասխանաբար 27.5% և 2.8%-ով (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 1.54 և 0.04 տոկոսային կետ): Հատկանշական է, որ նոյեմբերին ոչ յուրահատուկ նվազում է դիտվել «Միրգ» ապրանքախմբի գներում՝ 5.1%, որը նվազեցրել է ամսվա գնաճի ցուցանիշը շուրջ 0.2 տոկոսային կետով: Ամսվա ընթացքում նվազում է դիտվել «Մսամթերք» ապրանքախմբի և բենզինի գներում՝ համապատասխանաբար 1.2% և 2.1%: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և նոյեմբերի վերջին կազմել 1.2%, իսկ սեզոնային ապրանքներից զտված գնաճը կազմել է մոտ 3.1%:

2015 թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի արդյունքներով ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%, որը հիմնականում պայմանավորվել է գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով՝ համապատասխանաբար 11.6% և 4.6%: Ի տարբերություն առաջարկի, համախառն ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների դեռևս նվազող վարքագծով: Նշենք, որ չորրորդ եռամսյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է նախատեսվածից ավելի ընդլայնող ազդեցություն. հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 1.2 ընդլայնող՝ կանխատեսված 0.4-ի դիմաց:

2015 թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.7%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 26.2%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում նվազել է տ/տ 37.3%-ով:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում հիմնականում շարունակվել է տոկոսադրույքների նվազման միտումը: Այսպես, ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.55 տոկոսային կետով՝ կազմելով 9.9%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 9.95%, իսկ մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը աճել է 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 12.2%:

ՀՀ արտարժույթի շուկայում նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածի համեմատ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.8%-ով` կազմելով 482.8 դրամ, եվրոյի և ՌԴ ռուբլու նկատմամբ արձանագրվել է արժևորում՝ համապատասխանաբար 1.8% և 3.8%-ով՝ կազմելով 519.2 և 7.2 դրամ:

2015 թ-ի չորրորդ եռամսյակում ևս պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչի պարագայում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել են գնանկումային զարգացումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. դեկտեմբերի 3-ին հրապարակված պարենի գների ինդեքսը նոյեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.6%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 18.0%-ով): ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 9.8%-ով (տ/տ 26.9% նվազում): Բացառություն է կազմել «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը, որի մասով կանխատեսվում է եռ/եռ 25.5% աճ (տ/տ 2.0% նվազում):

Ըստ ԿԲ գնահատումների, չորրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 5.6% (տ/տ 41.0% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կնվազի եռ/եռ 6.3%-ով (տ/տ 25.6% նվազում):

2015 թ. չորրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 12.3%-ով:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև մոտակա ամիսներին` ներքին գների վրա փոխանցելով արտաքին գնանկումային ազդեցությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%, որին հիմնականում նպաստել են գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճերը: Չնայած 2015 թ-ի հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը, ներքին պահանջարկը շարունակում է պահպանվել ցածր մակարդակում: Այս պարագայում ձևավորված ցածր գնաճը նպաստել է գնաճային սպասումների նվազմանը, որը, թույլ ներքին պահանջարկի և արտաքին գնանկումային միտումների ազդեցությամբ, հետագայում ևս կպահպանի ցածր գնաճային միջավայր: ԿԲ Խորհուրդը կարծում է, որ այսօր արդեն իսկ հիմնականում հաղթահարված են նախորդ տարեվերջից առաջացած գնաճային ռիսկերը, և դրամավարկային պայմանների` վերջին ամիսներին ու ներկայիս կտրուկ թուլացման արդյունքում վերադարձ է կատարվում մինչև 2014 թ-ի նոյեմբերը առկա բնականոն իրավիճակին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև, ԿԲ նշված քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Գնաճային սպասումների խարսխման, արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ խորհուրդը հետագայում նույնպես կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

2015 թ-ի դեկտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.75%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 10.25% և 7.25%: 

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01