Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԲԻԶՆԵՍ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ»
07/05/2009 10:19
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԲԻԶՆԵՍ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ»

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր կորպորատիվ փաթեթ` «Բիզնես Պրեստիժ»: Այն առաջարկում է 5 սակագնային պլան` հատուկ ստեղծված մասնագիտական և ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձանց հաղորդակցման կարիքները բավարարելու համար: Օգտվելով «Բիզնես Պրեստիժ» փաթեթից` Դուք կարող եք.
  • Ընտրել 5 սակագնային պլաններից Ձեզ առավել հարմարը
  • Օգտվել առանց ամսավճարի շփման հնարավորությունից
  • Խոսել ցանցի ներսում մինչև 15 դրամ/րոպե սակագնով
  • Ստանալ ցանցի ներսում անվճար խոսելու և SMS ուղարկելու հնարավորություն

Պարզապես ընտրեք բջջային հեռահաղորդակցության համար վճարվելիք ամսական գումարը` Ձեր Պարտավորությունը, և կստանաք տվյալ գումարի դեպքում հնարավոր ամենացածր սակագներով խոսելու հնարավորություն: Որքան մեծ է ընտրված Պարտավորության չափը, այնքան ավելի ցածր են զանգերի սակագները: Սակագներին կարող եք ծանոթանալ www.vivacell.am կայքում:

«Բիզնես Պրեստիժ» փաթեթից օգտվելիս Դուք ինքներդ կարող եք ընտրել, թե ինչ ձևով կսահմանափակվեն Ձեր բջջային ծախսերը` որոշելով, թե որ դեպքում են կասեցվում ելքային ծառայությունները.
  • Երբ մինչև ամսվա վերջ օգտագործած ծառայությունների արժեքը հասնում է Պարտավորության գումարին, կամ
  • Երբ այն հասնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված ընթացիկ հաշվի սահմանաչափին:
Երկու դեպքերում էլ, եթե օգտագործած ծառայությունների արժեքը հասնում է սահմանաչափին, Դուք կարող եք վճարել որոշակի գումար և շարունակել օգտվել բջջային ծառայություններից:
 
Ամսվա ընթացքում ընտրած Պարտավորության գումարից ավելին օգտագործելու դեպքում տվյալ ամսվա համար Դուք վճարում եք փաստացի օգտագործած ծառայությունների արժեքը: Հակառակ դեպքում Դուք վճարում եք Պարտավորության գումարը:
 
Ծանոթություն.
  • «Բիզնես Պրեստիժ» փաթեթի բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է ունենալ իրավաբանական անձի կարգավիճակ:
  • Մեկ իրավաբանական անձը կարող է ձեռք բերել մեկ կամ ավելի «Բիզնես Պրեստիժ» հեռախոսահամար (որոնք կարող են ունենալ տարբեր սակագնային պլաններ): Յուրաքանչյուր հեռախոսահամար գրանցվում է կոնկրետ ֆիզիկական անձի անունով, որն էլ իրականացնում է վճարումն իրեն ուղարկվող հաշիվ-ապրանքագրի հիման վրա:
  • «Բիզնես Պրեստիժ» փաթեթի շրջանակներում բաժանորդները ցանկացած ժամանակ կարող են անցնել մեկ սակագնային պլանից մյուսին:
  • Պարտավորության գումարն ամսվա ընթացքում չսպառելու դեպքում, մնացորդը չի փոխանցվում հաջորդ ամիս:
  • Տվյալ ամսվա համար տրամադրված անվճար րոպեները կամ SMS հաղորդագրությունները չօգտագործելու դեպքում, վերջիններս չեն փոխանցվում հաջորդ ամիս:

 

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52