Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Համառոտ տեղեկատվություն Քաղավիացիաի գլխավոր վարչության 2015 թվականի գործունեության վերաբերյալ
12/01/2016 10:44
Կիսվել

Համառոտ տեղեկատվություն Քաղավիացիաի գլխավոր վարչության 2015 թվականի գործունեության վերաբերյալ

2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մշակվել և Կառավարության հաստատմանն է ներկայացրել Թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, որն ընդունվել է կառավարության կողմից անցած դեկտեմբերին:

Քաղաքացիական ավիացիաի գլխավոր վարչությունը թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացման և թռիչքային պիտանիության հարցերով շարունակել է համագործակցությունը միջազգային ավիացիոն կազմակերպությունների հետ: 2015 թվականի հունիսին ԻԿԱՕ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում անցկացված աուդիտը նպատակ ուներ որոշելու պետությունում թռիչքների անվտանգության մակարդակը՝ ԻԿԱՕ-ի չափանիշների ներդրման և կիրառման ուսումնասիրման միջոցով: Այդ նպատակով աուդիտի թիմը անցակցրել է մանրամասն ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության ավիացիայի ոլորտի մի շարք կազմակերպություններում: Աուդիտի արդյունքում Գլխավոր վարչության աշխատանքը արժանացել է բարձր գնահատականի: Հայաստանի Հանրապետության կողմից ԻԿԱՕ-ի չափանիշների ներդրման աստիճանը գնահատվել է բարձր միջին համաշխարհային ցուցանիշներից՝ 84,2% համաշխարհայինի համեմատ, որը ներկա պահին կազմում է 62,9%: Այդ ցուցանիշը բարձր է տարածաշրջանի այլ պետությունների, ինչպես նաև որոշ եվրոպական պետությունների ցուցանիշներից:

2015 թվականին զգալի աշխատանքներ են տարվել նաև ավիացիոն անվտանգության ոլորտում: ՀՀ քաղաքացիական ավիացիաի համակարգում իրականացվող վթարա-փրկարարական աշխատանքները ԻԿԱՕ-ի ստուգումների արդյունքում գնահատվել են դրական: Հաշվետու տարում մշակվել և հաստատվել է ՔԱԳՎ պաշտպանության պլանը, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիական պաշտպանության ուժերի երեք ուսումնավարժանքներ, պարբերաբար իրականացվել են համապատասխան հաշվարկների մարտունակության վիճակի ուսումնասիրություններ՝ թվով 23 փորձնական տագնապների հայտարարման միջոցով: 2015 թվականին ՀՀ քաղաքացիական ավիացիաի ոլորտում անօրինական միջամտության դեպքեր չեն գրանցվել:   

2015 թվականին իրականացվել է «Երևան» և «Թբիլիսի» օդային երթևեկության կառավարման կենտրոնների միջև OLDI ընթացակարգի ներդնում, համաձայն Eurocontrol-ի  պահանջների և ԻԿԱՕ ձևաչափի: Այն հնարավորություն է ընձեռում ավտոմատացված համակարգերի միջոցով օդային երթևեկության կառավարման միավորների միջև նախապես փոխանակել տեղեկատվություն յուրաքանչյուր վերահսկվող թռիչքի վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս պակասեցնելու կարգավարների ծանրաբեռնվածությունը, բարելավելու թռիչքների անվտանգությունը և նպաստում է Երևանի թռիչքատեղեկատվական շրջանի թողունակության ավելացմանը:

Անկախ այն հանգամանքից, որ 2015 թվականին ուղևորահոսքի անկման հետևանքով գրանցվել է «Զվարթնոց» օդանավակայանի արտադրա-տնտեսական ցուցանիշների նվազում, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը շարունակել է օդանավականի վերակառուցմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես, հաշվետու տարում շարունակվել են լայն հասարակական և մասնագիտական քննարկումները համալիրի վերակառուցման հարցի շուրջ, ինչի արդյունքում կոնցեսիոները, հաշվի առնելով հանրային կարծիքը, ներկայացրել է համալիրի զարգացման նախագծի առավել ընդունելի տարբերակ: Նախագիծը նախնական հավանության է արժանացել ՀՀ վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողովում, գտնվում է մասնագիտական փորձաքննության փուլում և կամփոփվի 2016 թվականի ընթացքում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01