
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԿՏԻՎ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԱՃԵԼ Է 0.5%-ՈՎ
Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտնում է, որ 2009թ.-ի առաջին եռամսյակում Ադրբեջանում ակտիվ պլաստիկ քարտերի քանակը աճել է 0.5%-ով և հասել է 3.74 միլիոնի: Այս տարվա առաջին քառորդում Ադրբեջանում պլաստիկ քարտերի միջոցով իրականացվել են 4.627 միլիոն գործառնություններ, որոնցից 4.463 միլիոնը դեբետային քարտերով, իսկ 164 հազարը կրեդիտ քարտերով:
Անցյալ տարի Ադրբեջանում պլատիկ քարտերի միջոցով իրականացվել են ավելի քան 40 միլիոն գործառնություններ, որոնցից 38 միլիոնը դեբետային քարտերով: