Լոս Անջելեսի բնակիչը 1.6 մլրդ դոլար է շահել
ԱՄՆ-ում խաղարկվել է Powerball վիճակախաղի ռեկորդային ջեքփոթը, որը կազմել է 1.6 մլրդ դոլար։ Վիճակախաղում շահելու հնարավորությունը եղել է մեկը 292 մլն-ի։
1.6 մլրդ դոլարը շահել է Լոս Անգելեսի բնակիչներից մեկը, ով ապրում է Չինո-Հիլս արվարձանում։ Շահումը կկազմի 920 մլն, եթե շահողը ցանկանա միանգամից, այլ ոչ թե 29 տարվա ընթացքում ստանա գումարը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ շահող տոմսեր են գնվել նաև Թենեսի և Ֆլորիդա նահանգներում և դեռևս հայտնի չէ, արդյոք կան նաև այլ շահողներ։