
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼԷ 66%-ՈՎ
Ռուսաստանի մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն Ռուսաստանում 2009թ. առաջին քառորդում 66.2%-ով կրճատվել է մարդատար ավտոմեքենաների ներմուծումը և կազմել 133.6 հազար մեքենա: Նույն ժամանակահատվածում բեռնատար մեքենաների ներմուծումը կրճատվել է 75.2%-ով: Մարդատար ավտոմեքենաների ներմուծման ընդհանուր ծավալը դրամական արտահայտությամբ կազմել է 2.06 մլրդ դոլար, իսկ բեռնատար մեքենաների ներմուծման ծավալը կազմել է մոտ 170 մլն դոլար: