2015թ․-ին կապիտալի զուտ արտահոսքը Ռուսաստանից կազմել է 57 մլրդ դոլար
Ռուսաստանի բանկի հրապարակած նախնական գնահատականների համաձայն 2015թ․-ին կապիտալի զուտ արտահոսքի ցուցանիշը կազմել է 57 մլրդ դոլար։
Հիշեցնենք, որ 2014թ․-ին Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 153 մլրդ դոլար։
Նշենք նաև, որ Համաշխարհային Բանկի կանխատեսման համաձայն ՌԴ-ից կապիտալի արտահանման ցուցանիշը 2015թ․-ին պետք է կազմեր 113 մլրդ դոլար, իսկ 2016թ․-ին՝ 82 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի գնահատմամբ 2015 թվականին ՌԴ-ից կապիտալի զուտ արտահոսքը պետք է կազմի 93 մլրդ դոլար, իսկ 2016թ․-ին՝ 70 մլրդ դոլար։