Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Beeline. ավելի քան 2400 երեխա մասնակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերին
20/01/2016 17:52
Կիսվել

Beeline. ավելի քան 2400 երեխա մասնակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերին

Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում ավելի քան 2400 երեխա մասնակցել է կրթական միջոցառումներին և մոտ 3000 այցելու օգտվել է ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնից:
Համագործակցության շրջանակում Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ-ի նորաբաց Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

2015 թվականի ընթացքում իրականացվել են նաև «Կուբիզմի ներածություն» և «Ինչ են պատմում զարդանկարները» կրթական ծրագրերը՝ ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: Վերջիններիս շրջանակներում կազմակերպվել է 70 կրթական պարապմունք, որոնց մասնակցել է 1200 երեխա, կազմակերպվել են շրջայցեր կենտրոնի ցուցասրահներում, արվեստագետների կյանքի, գործունեության և արվեստի ուղղությունների մասին ներկայացումներ, ծանոթություն թանգարանում ներկայացված նմուշներին, գաղափարներին և ոճին։ Ծրագրի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունեցել կենտրոնի մասնագետների աջակցությամբ ստեղծել իր աշխատանքը։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը 2015թ–ին թևակոխեց նոր փուլ և Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի ընձեռած լայն հնարավորությունները խթան հանդիսացան երեխաների ու նրանց ծնողների համար հաղորդակցվելու արվեստի պատմությանը, թվային տեխնոլոգիաների օգնությամբ  հարստացնելու իրենց առցանց գիտելիքները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Թանգարանային կրթությունը ԳԱԿ-ի առաջնայնություններից մեկն է, և մենք բարձ ենք գնահատում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին ուղղված մեր գործընկեր Beeline-ի շարունակական հովանավորությունը: Նախորդ տարի ևս Beeline-ի հովանավորությամբ բազմաթիվ երեխաներ մասնակցեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերին և թանգարանային միջավայրում նորովի հաղորդ դարձան բազմապիսի ցուցադրությունների և հայ արվեստագետների աշխատանքներին»,– ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91