FITCH RATINGS-Ը ՄՏԱԴԻՐ Է ԿՐՃԱՏԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ (ՍՈՒՎԵՐԵՆ) ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը մտադիր է կրճատել Վրաստանի ինքնիշխան (սուվերեն) վականիշը, եթե երկրում չվերականգնվի քաղաքական կայունությունը: Վարկանիշային գործակալությունը հայտնել է, որ քաղաքական անկայութությամբ պայմանավորված Վրաստանը ապրիլ ամսում ներառվել է գործակալության Rating Watch ցուցակում, և ընթացիկ իրադարձությունների ուսումնասիրության հիման վրա կիրականացվի երկրի վարկանիշի վերանայում:
Նշենք, որ Վրաստանի վարկանիշի կրճատումը կհանգեցնի նաև Fitch Ratings-ի ցուցակում ներառված Procreditbank-ի, VTB bank-ի, Bank of Georgia-ի և TBC bank-ի վարկային վարկանիշների անկման, ինչի արդյունքում միջազգային շուկայից ներգրավված վարկերի տոկոսադրույքները կբարձրանան: