DEUTSCHE TELEKOM ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 1.124 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Հեռահաղորդակցության ոլորտում առաջատար գերմանական Deutsche Telekom AG ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության կրած վնասը 2009թ. առաջին քառորդում կազմել է 1.124 մլրդ եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 924 մլն եվրո: Հաշվետու քառորդում ընկերության հասույթն աճել է 6.2%-ով և կազմել 15.902 մլրդ եվրո, իսկ գործառնական շահույթը կրճատվել է 15.9%-ով և կազմել 2.801 մլրդ եվրո: