Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Տրանսպորտի և կապի նախարարություն․ Ճանշիններն աշխատում են արտակարգ ռեժիմով 25/01/16
25/01/2016 18:25
Կիսվել

Տրանսպորտի և կապի նախարարություն․ Ճանշիններն աշխատում են արտակարգ ռեժիմով 25/01/16

Արթիկ-Ալագյազ,  Արագած-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Մարալիկ, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները, Սպիտակի ոլորանները, Ջաջուռի լեռնանցքը տեղացած ձյան և ուժեղ բքի պատճառով դժվարանցանելի են:

Չնայած սաստիկ բքին՝ նշված հատվածներում ճանապարհաշինական ընկերություններն անընդմեջ մաքրում են ճանապարհները, որպեսզի դրանք չփակվեն։

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ՃՇՇ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը տեղեկացրեց, որ  եղանակային դժվարին պայմաններում աշխատում են ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության ու  Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ. «Բավրայի մաքսատան աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն,  20-25 ավտոմեքենա հավաքվում են,  խումբ-խումբ ուղեկցում ենք մինչև Գյումրի։ Հիմա  ճանապարհին դեռ ուժեղ բուք է, տեսանելիությունը համարյա զրո է: Ձյան շերտը մոտ մեկ մետրի է հասնում։  Ձյուն մաքրող 11 մեքենա է աշխատում այս պահին, որպեսզի հնարավոր լինի ճանապարհի անցանելիությունն ապահովել», -ասաց Մարսել Կարապետյանը:

Արագած-Ծիլքար ճանապարհահատվածը սպասարկում է «Հովհաննես Մարտիրոսյան» ՓԲ ընկերությունը։  Ընկերության տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով՝ բուքն այս պահին դադարել է, ճանապարհը մաքրվել է։ Կատարվել են աղով ու ավազով մշակման աշխատանքներ և ճանապարհն արդեն նորմալ երթևեկելի է. « Գիշերվանից սկսած՝ մի քանի հերթափոխով, ճանապարհն անընդմեջ  մաքրվում է։ Աշխատում են 8 մեքենաներ, 15-20 աշխատողներ:  Ձյան շերտի հաստությունը կես մետր է։ Աշխատանքներին հիմանականում  խանգարում է բուքը», – ասաց Հ. Մարտիրոսյանը։

Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ հատվածներում ևս գիշերվանից ճանապրահաշինարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Ճանապարհը սպասարկող  «Արթիկի Ճանշին» ՓԲ ընկերության տնօրեն  Վահագն Բաղդասարյանի խոսքով ՝ բուքը սկսվել է գիշերվանից և չի դադարել:

«Աշխատում է 7 մեքենա, 20-25 մարդ: Ամբողջ գիշեր ձյուն է տեղացել։ Մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհը դժվարանցանելի է դառնում  հիմնականում բքի պատճառով », – նշեց Վ. Բաղդասարյանը:

Իսկ Սպիտակի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում, որտեղ ամռան ամիսներին անգամ մառախուղի պատճառով ճանապարհը դժվանրանցանելի է դառնում,  ձյան մաքրման աշխատանքներն իրանականցնում է «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ  ընկերությունը։

«Կես մետր ձյուն է նստել: Մաքրման աշխատանքները սկսել ենք  դեռ երեկվանից: Այս պահի դրությամբ մառախուղ չկա, բուքն էլ թեթևացել է։ Աշխատում է 7 մեքենա-մեխանիզմ։ Հիմա Սպիտակի ոլորաններն էլ,  Ջաջուռի լեռնանցքն էլ  բաց են»,- նշեց ընկերության տնօրեն Մանվել Արղամանյանը:

Տեղեկացնենք, որ ձմռան ընթացքում հանրապետության  10-ը մարզերում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ձյունից մաքրելու աշխատանքներն իրականացնում են 35 ճանապարհաշինական ընկերություններ:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34