2015թ.-ին մեր երկրում միջին աշխատավարձը կազմել է 184,4 հազար ՀՀ դրամ
2015 թվականին մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 184,44 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է շուրջ 7.7%-ով: Իրական աշխատավարձի աճը ավելի «համեստ է»՝ հաշվի առնելով հաշվետու տարում գրանցված 3.7% գնաճը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու տարում պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 163,93 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 213,01 հազար ՀՀ դրամ:Նախորդ տարվա համեմատ պետական աշխատողների անվանական աշխատավարձերն աճել են 8.2%-ով: Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կազմել է 7%:
Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 171,12 հազար ՀՀ դրամ: