
Միաձուլվում են Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները
Այսօր կայացած նիստի ընթացքում հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների անհրաժեշությամբ պայմանավորված կառավարությունը որոշել է միաձուլել Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն, ինչպես նաև միաձուլելով Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորել Կոտայքի տարածքային հարկային տեսչություն: Իրականացվող բարեփոխումների նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվն` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, տեղաբաշխման և անձնակազմի օպտիմալացման միջոցով: