Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վարչապետին են ներկայացվել Կոտայքի և Արագածոտնի մարզերի ՍԾՏԳ-ներում ՎՊ-ի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները
02/02/2016 20:32
Կիսվել

Վարչապետին են ներկայացվել Կոտայքի և Արագածոտնի մարզերի ՍԾՏԳ-ներում ՎՊ-ի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները: Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Կոտայքում՝ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում և Եղվարդում գործում է 4 ՍԾՏԳ, մարզում առկա է 9 հազար 912 նպաստառու: ՎՊ-ի կողմից ստուգումներն իրականացվել են 2014 թվականի հունվարի 1-ից 2015 թ.-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: 9 հազար 912 նպաստառու ընտանիքների գործերից ՎՊ-ն ուսումնասիրել է 6 հազար 753-ը, հայտնաբերել 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում:

Անդրադառնալով Արագածոտնի մարզին՝ Իշխան Զաքարյանն ասել է, որ Աշտարակում, Ապարանում, Թալինում և Ծաղկահովիտում գործում են 4 ՍԾՏԳ-ներ, մարզում գրանցված է 7 հազար 769 նպաստառու ընտանիք: ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել 2014 թ.-ի հունվարի 1-ից 2015 թ.-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրվել է 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործ, հայտնաբերվել՝ 341 խախտում:

Իշխան Զաքարյանը նշել է, որ մարզպետների կողմից ստացել է համապատասխան գրություն: Վերջիններս վստահեցրել են, որ հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկվել են, գումարները վերադարձվել պետական բյուջե, իսկ նպաստառուների ցուցակներում վերացվել են բոլոր անճշտությունները:

Այնուհետև մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված խախտումների դեպքերին, ներկայացվել են պարզաբանումներ, ինչպես նաև առաջարկություններ՝ դրանք հետագայում բացառելու համար:

«Ողջունում եմ Վերահսկիչ Պալատի նախագահի և խորհրդի՝ բոլոր մարզպետարանների սոցիալական ծառայություններում ստուգումներ իրականացնելու որոշումը: Կարծում եմ, որ մենք պետք է լուրջ որոշումներ կայացնենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը մարզպետներին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել ՍԾՏԳ-ների գործունեությունն առավելագույնս թափանցիկ դարձնելու և խախտումները բացառելու նպատակով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45