19 մլրդ դոլար` ԱՄՆ կիբերանվտանգության ապահովման համար
2017թ․-ին ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են 19 մլրդ դոլար ուղղել երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման համար, իսկ այս տարվա համար նախատեսված գումարը կազմում է 14 մլրդ դոլար։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ կիբերհարձակումները ԱՄՆ պետական և մասնավոր կազմակերպությունների վրա շատ մեծ վտանգ են ներկայացնում։ Ավելացված գումաների մի մասը ուղղվելու է ԱՄՆ պետական մարմինների տեխնիկական հագեցվածությանը։ Տեղեկությունների համաձայն ԱՄՆ բազմաթիվ պետական կազմակերպություններում համակարգիչները բավական հին են և բարոյապես մաշված; Օբաման նաև կարևորել է պետական էլեկտրոնային հարթակներում քաղաքացիների անձնական տվյալների պահպանության բարձր մակարդ ապահովելու հարցը։
Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ Իսլամական պետության դեմ պայքարի համար կծախսի 7 մլրդ դոլար, իսկ վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ գիտական հետազոտությունների վրա՝ 7.7 մլրդ։ Զիկա նորահայտ վիրուսի դեմ պայքարը ԱՄՆ հարկատուներին կարժենա 1.8 մլրդ դոլար, իսկ թմրամոլների բուժման համար կուղղվի 1.1 մլրդ դոլար։