
Ուկրաինայի և պատժամիջոցների պատճառով ռուսական օղու արտահանման ծավալները կրճատվել են 40%-ով
2015թ․-ի արդյունքում Ռուսաստանից օղու և այլ ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալները նվազել են 40%-ով՝ և գումարային, և ծավալային արտահայտմամբ։ Այս մասին հայտնում է ռուսական Կոմերսանտը՝ հղում կատարելով ՌԴ մաքսային մարմինների տվյալներին։
Երեք անգամ նվազել է արտահանումը դեպի Ուկրաինա։ Դրանից բացի, պատժամիջոցների պատճառով արևմտյան ընկերությունները զգուշությամբ են վերաբերում ռուսական արտադրանքին, ինչն էլ բերում է պատվերի կրճատման։
2015թ․-ի ընթացքում Ռուսաստանից արտահանվել է 111.9 մլն դոլարի օղի և ալկոհոլային խմիչքներ, 2014թ․-ին սույն ցուցանիշը կազմում էր 187.1 մլն դոլար։