Հենրիխ Մխիթարյան` երկու գոլային փոխանցում Բորուսիա – Պորտու խաղում / Տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա»-ն փետրվարի 18-ին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունեց «Պորտու»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, խաղին դորտմունդցիների մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղի առաջին րոպեներին օգնեց իր թիմին առավելության հասնել: Նրա դիպուկ փոխանցման շնոհիվ Լուկաշ Պիշչեկը խաղի 6-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:
Հայազգի ֆուտբոլիստը եւս մեկ անգամ օգնեց իր թիմին խաղի 71-րդ րոպեին: Խաղի երկրորդ գոլի հեղինակ Մարկո Ռոյսը եւս հաջողության հասավ Մխիթարյանի փոխանցման շնորհիվ: