Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՔԾ․ Մաքսային ծառայողները կասկածվում են լիազորությունների չարաշահման մեջ
22/02/2016 18:00
Կիսվել

ՀՔԾ․ Մաքսային ծառայողները կասկածվում են լիազորությունների չարաշահման մեջ

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վաչության պետի զեկուցագրի հիման վրա նապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013թ. ապրիլի 17-ին Բագրատաշենի մաքսային կետով «Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենան ներմուծվել է ՀՀ, որից հետո 2013 թվականի օգոստոսի 28-ին ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը հայտարարագրվել է 15մլն. 669հազ. 690 ՀՀ դրամ մաքսային արժեքով, «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` 15 օր ժամկետով:

Այնուհետև հիշյալ ավտոմեքենան հայտարարագրվել է նույն մաքսային կետում «վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Ըստ փաստաթղթերի, իբր, 2013թ. սեպտեմբերի 22-ին՝  ժամը 18:33-ին, քաղաքացի Ա. Ա.-ն Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետով նույն ավտոմեքենայով մեկնել է ՀՀ-ից:

Մինչդեռ 2014թ. նոյեմբերի 17-ին հիշյալ մեքենան հայտնվել է Երևան քաղաքում: ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչության  աշխատակիցներն այն հայտնաբերել են «Ավտոդաս» ՍՊ ընկերության տարածքում` մասնատված վիճակում:

Նյութերի հետագա ուսումնասիրությամբ՝ ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո կատարված հարցմամբ պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան 2010թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի պետական սահմանը չի հատել, քաղաքացի Ա. Ա.-ի կողմից 2013թ. սեպտեմբերի 22-ին Վրաստանի սահմանային անցակետերից որևէ մեկով սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, ինչպես նաև ավտոմեքենան կրկին ՀՀ չի ներմուծվել:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314 հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2