Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Կառավարության նոր որոշումը զգալիորեն կնվազեցնի ավտոմեքենաների գները Հայաստանում․ ՌԴ-ից ներմուծված մեքենաներից ԱԱՀ չի գանձվի
25/02/2016 15:50
Կիսվել

Կառավարության նոր որոշումը զգալիորեն կնվազեցնի ավտոմեքենաների գները Հայաստանում․ ՌԴ-ից ներմուծված մեքենաներից ԱԱՀ չի գանձվի

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով կառավարության նիստի օրակարգ մտցվեց լրացուցիչ հարց՝  ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ։

Վարաչպետը մանրամասնել է, որ հարցը ՀՀ նախագահի հետ քննարկելով՝ որոշել են վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

«Այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել ԵՏՄ երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ հարկման խնդիրը: Այն ԵՏՄ համար նոր չէ: Ղազախստանում նույնպես գործել է նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության  օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ ու ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիցասող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ տարածքից ներմուծվող մեքենաներից գանձվում է ԱԱՀ, ինչն էլ հանգեցրել էր նրան, որ շատերը ԱԱՀ հարկումը «շրջանցելու» նպատակով, ՌԴ-ից ձեռք բերված մեքենաները գրանցում են Ռուսաստանում և ազատ վարում Հայաստանում։ Դա է պատճառը, որ վերջին տարում Հանրապետությունում կտրուկ աճել են ռուսական պետահամարանիշերով մեքենաների թիվը։

Թեմային վերջերս անդրադարձել էին ՀՀ ֆինանսների փոխանախարարները։ Արմեն Ալավերդյանը նշել էր, որ ԱԱՀ-ն գանձումն օրինական է և իրականացվում է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության անցումային դրույթների համաձայն, իսկ Վախթանգ Միրումյանը պարզաբանել էր, որ ԱԱՀ գանձումը նախատեսվում է վերացնել 2017թ․-ի հունվարի 1-ից։

Վերջում հավելենք, որ ԱԱՀ վերացման մասին որոշման ընդունումն անմիջապես զգալիորեն կնվազեցի Հայաստանյան մեքենաների գները։ Ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով Ռուսաստանում ավտոմեքենաների գներն անհամեմատ էժան են, ինչին էլ պետք է հարմարվի Հայաստանյան ավտոշուկան։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92