Սեյրան Օհանյան․ ՀՀ Զինված ուժերը համալրվում են հեռահար և ճշգրիտ խոցման զինատեսակներով
Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը բավականին լուրջ աշխատանքներ է տարել ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: «Այդ ամենը մենք իրականացնում ենք համապատասխան ծրագրերի շրջանակներում: Ես հասկանում եմ, որ սա մեր հասարակության համար ամենահետաքրքիր թեմաներից մեկն է, շատ հաճախ են հարցեր տալիս: Ես պետք է ասեմ, որ այդ ամենն իրականացվում է հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարի անմիջական ղեկավարությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա վստահեցրեց, որ ժամանակակից սպառազինության ձեռքբերման հարցում Հայաստանի պլանների մեջ շեղումներ չկան: «Մարդիկ շատ հաճախ ցանկանում են իմանալ, թե ինչ տեսակի զինատեսակներ ենք մենք ձեռք բերել: Իմ պատասխանը հետևյալն է՝ մենք շեղումներ մեր պլանների մեջ չունենք: Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը ապահովում է սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացում: Մենք ձեռք ենք բերում ժամանակակից հեռահար և ճշգրիտ խոցման զինատեսակներ: Եվ ես գտնում եմ, որ որքան քիչ լինեն այս մասին հարցերը, այնքան մեր առջև դրված խնդիրները մենք ավելի հեշտ կիրա կանացնենք»,- ընդգծեց Օհանյանը: