Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին
02/03/2016 16:07
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող հարցեր:

Հանրապետության Նախագահը, կարևորելով ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը, որում, ըստ նրա, մեր երկիրը մեծապես շահագրգռված է, նշել է, որ բարձրաստիճան փոխայցելություններն այդ առումով լավ խթան են հանդիսանում և վկայում են փոխգործակցության զարգացման երկկողմ պատրաստակամության մասին:

ՀՀ Նախագահը և ԵՄ բարձր ներկայացուցիչը համակարծիք են եղել, որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության 4-րդ գագաթնաժողովը կարևոր հանգրվան էր ՀՀ-ԵՄ հարաբերություններում, որի վրա հիմնվելով կողմերը շարունակում են համագործակցությունը։ Նրանք կարևոր են համարել, որ այդ առումով Ռիգայում վերահաստատվեց Հայաստանի և ԵՄ միջև առկա ընդհանուր ըմբռնումն ապագա համաձայնագրի շրջանակի վերաբերյալ` ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցության հետագա զարգացմանը և ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել տիկին Մոգերինիի մասնակցությամբ տարեվերջին Բրյուսելում տրված Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին և հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն բնականոն հունով, ու տեսանելի ապագայում կողմերը հաջողությամբ ավարտին կհասցնեն այս կարևոր գործընթացը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, այդ թվում՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած սահմանադրական բարեփոխումներին: Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը հաստատակամ է շարունակելու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները և բարձր է գնահատում դրանց իրականացման համար ԵՄ կողմից հատկացվող ֆինանսական, փորձագիտական աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին: Հանրապետության Նախագահը հյուրին ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները, որոնք տարբեր առիթներով բազմիցս հրապարակվել են: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է այս խնդրում Եվրամիության դիրքորոշումը, ընդգծելով, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նրա առաքելության իրականացման գործում և պաշտպանում է բանակցությունների հիմքում ընկած երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքները:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11