Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Արմենիա ավիաընկերությունը Հայաստանում կանոնավոր չվերթներ իրականացնող թվով 22-րդ ընկերությունն է
09/03/2016 09:35
Կիսվել

Արմենիա ավիաընկերությունը Հայաստանում կանոնավոր չվերթներ իրականացնող թվով 22-րդ ընկերությունն է

Քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում «Բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո Հայաստանում գնալով աճում է կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`տարեսկզբին այդ ընկերությունների թիվը 21 էր, այն հավակնում է դառնալ 22` տեղական «Արմենիա» ավիաընկերության մուտքով:

«Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո 2015 թվականին 2013-ի համեմատ թռիչքների հաճախականությունն աճել է 3 տոկոսով, ուղևորահոսքը` 11 տոկոսով: 2015-ին քաղաքացիական ավիացիայի ոլորտում 26 պետության իշխանությունների հետ բանակցություններ են վարվել, 14 պետության հետ այս ոլորտում իրավական դաշտն ազատականացվել է: 12 պետության հետ դաշտի ազատականացման և նոր համաձայնագրերի կնքման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Փոխադարձաբար օդի 5-րդ ազատության իրավունք է տրամադրվել 6 պետության ավիաընկերությունների Թ ուրքմենստանից, Քաթարից, Քուվեյթից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից և Իսլանդիայից: Շուրջ 30 ավիաընկերությունների հետ էլ տարվել են բանակցություններ:

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեցՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքական և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, «Արմենիա» ավիաընկերությունը գրությամբ դիմել է նախարարությանը, որից հետո նրանց է ներկայացվել հավաստագիր ստանալուփաստաթղթերի ցանկը, տեղեկացվել են դիմելու ընթացակարգի մասին: «Չվերթների մեկնարկից առնվազն 20 օր առաջ մենք պետք է ունենանք հայտը` ամբողջական փաստաթղթերով: Այն քննարկվում է Հայտերի քննարկման հարցերով խորհրդի կողմից, որը 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է հայտն ու տալիս խորհրդակցական բնույթի եզրակացություն: Այնուհետև ողջ փաթեթով եզրակացությունը ներկայացվում է էկոնոմիկայի նախարարին, նա էլ կայացնում է որոշումը»,-ասաց Աննա Չոբանյանը: Նրա խոսքով` հավաստագիր տալու որոշումից հետո հնգօրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարության օգնությամբ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր պետություններին, որոնց ուղղությամբ ավիաընկերությունը պատրաստվում է  չվերթներ իրականացնել, գրություններ է ուղարկում: «Այսինքն` մենք քսանօրյա ժամկետում պարտավորվում ենք գործընթացն ավարտին հասցնել»,-ավելացրեց Աննա Չոբանյանը:

Նա հաստատեց, որ ընկերությունը հայկական է, ինչը ոչ մի կերպ չի հակասում վարվող «Բաց երկնքի» քաղաքականությանը: «Բաց երկնքի» քաղաքականությունը պետությանը չի սահմանափակում ունենալ տեղական, ազգային փոխադրող: Իհարկե, այդ ավիաընկերությունը պետք է գոյատևի մրցակցային պայմաններում: Դրա համար էլ խորհուրդը քննարկելու է, թե այդ ավիաընկերությունը որքանով է ֆինանսապես կայուն իրականացնելու իր բիզնես պլանով նախատեսված գործողությունները»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա նկատեց` ավիացիայի մասին օրենսդրությամբ սահմանված է, որ ընկերությունը կարող է համարվել տեղական, եթե դրա 51 տոկոս և ավելի բաժնետոմսերը պատկանում են ՀՀ քաղաքացիներին կամ Հայաստանի Հանրապետությանը(այս դեպքում ընկերությունը համարվում է պետական): «Տեղական» ու «ազգային» ավիաընկերություններ հասկացությունները տարանջատում են մեզ մոտ, բայց սահմանման իմաստով առանձնապես տարբերություն չկա»,-նշեց Աննա Չոբանյանը:

Մարտի 8-ին «Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացրել է, որ  պատրաստվում է իր առաջին չվերթն իրականացնել ապրիլի 21-ին` Իսրայել ուղղությամբ։ Ընկերության բաժնետերերից մեկն ավելի վաղ հայտարարել էր, որ ավիաընկերությունը պատրաստվում է 49 դոլարով չվերթեր իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` ասիական պետություններ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01