Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հակոբ Անդրեասյան․ վարկերը գյուղացիական տնտեսություններին կտրամադրեն ժամանակին և կցուցաբերվի անհատական մոտեցում
10/03/2016 21:13
Կիսվել

Հակոբ Անդրեասյան․ վարկերը գյուղացիական տնտեսություններին կտրամադրեն ժամանակին և կցուցաբերվի անհատական մոտեցում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` գյուղատնտեսական տնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով:  

Հանդիպման ընթացքում Հակոբ Անդրեասյանը տեղեկացրել է, որ այսօրվանից բանկը պատրաստ է սկսել սուբսիդավորվող վարկերի տրամադրումը գյուղացիական տնտեսություններին`  2016 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով:

«Քանի որ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքները մոտ մեկ ամիս վաղ են մեկնարկել, ուստի ՀՀ Կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի գյուղացիական տնտեսություններին  վարկերը ևս տրամադրվեն առավել վաղ։ Սուբսիդավորվող վարկերի տրամադրման պետական ծրագիրը, որի շրջանակում  այսօր տրամադրվում են մատչելի տոկոսադրույքներով` փաստացի 8 տոկոսով դրամային վարկեր, կարևոր աջակցություն է  գյուղացիական տնտեսությունների համար: Մեր երկրի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղիներից մեկն էլ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումն է, որոնց գործունեության խթանման համար սուբսիդավորվող վարկերի տրամադրումից զատ մեծ դերակատարում կարող է ունենալ նաև  առավել արտոնյալ պայմաններով վարկավորման իրականացումը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Բանկի գործադիր տնօրենը ողջունել է այդ առաջարկը և  նշել, որ Հայաստանում կոոպերատիվների շարժմանն աջակցելու նպատակով իրենք պատրաստ են առավել մատչելի տոկոսադրույքով վարկեր տրամադրել, ինչպես նաև հավելել է, որ կարող են նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել հայկական կոոպերատիվների համար` առավել փորձառու ղեկավարներին գործուղել Ֆրանսիա կամ այնտեղից մասնագետներ հրավիրել  Հայաստան՝ տեղում  խորհրդակցություններ անցկացնելու համար:

Բանկի տնօրենը հավաստիացրել է, որ վարկերը գյուղացիական տնտեսություններին կտրամադրեն ժամանակին և կցուցաբերվի անհատական մոտեցում։

Առաջիկայում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև նախատեսվում է  ստորագրել համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01