Այլ Լուրեր

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 79.06-1.64 WTI - 76.50-1.34
COMEX:  GOLD - 4216.40-0.18 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1662.00-0.37
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.72+0.28 EUR/GBP - 1.1451-0.14
FOREX:  EUR/USD - 1.1451-0.14 GBP/USD - 1.3236+0.03
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 72353.96+1.55 TOPIX - 4095.05+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23768.52-0.65 SSEC - 4163.10+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
22/06/2026  CBA:  USD - 368.07-0.08 GBP - 487.1-0.18
22/06/2026  CBA:  EURO - 421.59-0.38
22/06/2026  CBA:  GOLD - 49121-1019 SILVER - 765.23-36.68
Ղարաբաղում դիվերսիա է կանխվել. ադրբեջանական կողմն ունի առնվազն 2 զոհ
11/03/2016 11:17
Կիսվել

Ղարաբաղում դիվերսիա է կանխվել. ադրբեջանական կողմն ունի առնվազն 2 զոհ

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և, վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությու նից, կանխարգելիչ գործողության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (17 արկ) և 82 (47 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՌԳՊ-7 (4 արկ) ու ՀԱՆ-17 (4 արկ) տիպի նռնականետերիցհայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5500 կրակոց:

Բացի վերոնշյալից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաուբից տիպի հրանոթներ: Հատկանշական է մանավանդ այն հանգամանքը, որ հակառակորդը նշված հրանոթներից անցած գիշեր արդեն հրետակոծության է ենթարկել ոչ միայն Ակնայի (Աղդամի) ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների դիրքերը, այլև առաջնային գծից բավականին մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ, ինչը թերևս, աննախադեպ է 1994թ. մայիսից հաստատված հրադադարի ողջ ընթացքում: Նման նախահարձակ գործողություններից կատարվելիք հետևությունը մեկն է՝ հակառակորդը որդեգրել է հակամարտության գոտում իրադրության ապակայունացմանն ուղղված առավել սանձարձակ մարտավարություն, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են նպատակաուղղված և պատժիչ գործողությունների: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը:

22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
49121
-1019
Արծաթ
765.23
-36.68