SONY-ն 750 մլն դոլարով գնում է Sony/ATV Music Publishing-ի Մայքլ Ջեքսոնի փայաբաժինը
Sony կորպորացիան Մայքլ Ջեքսոնի ժառանգներից գնում է Sony/ATV Music Publishing խոշորագույն երաժշտական ընկերությում ունեցած նրանց 50% փայաբաժինը։ Գործարքը գնահատվում է 750 մլն դոլար:
Sony/ATV Music Publishing ընկերությունը հիմնադրվել է 1985թ․-ին՝ Մայքլ Ջեքսոնի կողմից ձեռք բերված երաժշտական հավաքածուի հիման վրա՝ Sony-ի մասնակցությամբ։
Մասնավորապես Sony/ATV Music Publishing-ին են պատկանում Բիթլսի, Լեոնարդ Կոենի և Բոբ Դիլանի ստեղծագործությունների իրավունքները։
Ջեքսոնի ժառանգների և Sony-ի միջև կայացած համաձայնության մասին հայտնի է դարձել մարտի 14-ին։ Գործարքի արդյունքում Sony-ին միանձնյա կտնօրինի տասնյակ հազարավոր ստեղծագործությունները, իսկ Մայքլ Ջեքսոնի ժառանգները հնարավորություն կստանան մարել կուտակած 250 մլն դոլար պարտքը։