Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Beeline. ֆիքսված կապի արդիականացման աշխատանքներ` Կոտայքի մարզում
15/03/2016 13:23
Կիսվել

Beeline. ֆիքսված կապի արդիականացման աշխատանքներ` Կոտայքի մարզում

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ.-ի մարտ ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Կոտայքի մարզի Առինջ համայնքում:

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. ապրիլի 15-ը, նշված համայնքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:

«Beeline-ը շարունակում է ցանցի արդիականացման աշխատանքները երկրի ողջ տարածքում` ավելի ու ավելի մեծ թվով բնակավայրերում հասանելի դարձնելով մեր պարզ և հարմար ծառայությունները: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու Beeline-ի ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններից նոր որակով», –  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 9 բնակավայրի հեռախոսային ցանց և մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 2684 նոր պորտ 12 բնակավայրերում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29