Պետական պարտքն աճել է
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 5 մլրդ 86 մլն 44 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարից 4 մլրդ 320 մլն 864 հազար ԱՄՆ դոլարը կազմել է արտաքին պարտքը, 765 մլն 180 հազար ԱՄՆ դոլարը՝ ներքին պարտքը:
Տարեսկզբի համեմատ մեր երկրի պետական պարտքը աճել է: Նշենք, որ 2016 հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել էր 5 մլրդ 78 մլն 797 հազար ԱՄՆ դոլար:
Մեր երկրի պետական պարտքի կեսից ավելին կազմում են կառավարության կողմից իրականացվող բազմակողմային վարկային ծրագրերը (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Եվրամիություն):
Նշենք նաև, որ 2014 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 441 մլն 796 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականի վերջի դրությամբ՝ 4 մլրդ 588 մլն 467 հազար ԱՄՆ դոլար: