Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Մատչելի բնակարաններ ձեռք բերելու ավելի նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքների համար
17/03/2016 16:45
Կիսվել

Մատչելի բնակարաններ ձեռք բերելու ավելի նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ընդգրկման և վերջիններիս մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով՝ բարձրացել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ ամուսինների գումարային տարիքը ներկայիս 60 տարեկանից առաջարկվում է դարձել 65 տարեկան: Դա հնարավորություն կտա ծրագրում ընդգրկել ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների, որոնք ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք: Ավելացվել է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, ներկայիս 16 մլն ՀՀ դրամն առաջարկվում է դարձնել 25 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն: Նշենք, որ ներկայում իրականացվող տարբեր սոցիալական բնակարանային ֆինանասավորման ծրագրերում (պետական ծառայողներ, երիտասարդ մասնագետներ և այլն) ձեռք բերվող բնակարանների առավելագույն արժեքի սահմանափակումներ չկան: Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը նվազեցվել է և նախատեսվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող՝ ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Նշված հնարավորությունը գործող ծրագրով առկա էր միայն ՀՀ մարզերում ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի համար տրամադրվող հիփոթեքային վարկերի գծով: Ավելացվել է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամն առաջարկվում է դարձնել 17,5 մլն ՀՀ դրամ (ձեռք բերվող բնակարանի արժեքի 70 տոկոսը), ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն: Այսպիսով՝ էապես կընդլայնվեն ծրագրում ընդգրկվող բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների շրջանակը և վերջիններիս մատչելի պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկերի ծավալները, ինչն իր հերթին կնպաստի ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագիրը և նշել, որ կառավարությունը պատրաստ է այդ նպատակով լրացուցիչ ֆինանսական բեռ վերցնել իր վրա:

Կառավարությունը սահմանել է նաև աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) բնակարան (բնակելի տուն) ստացած անձանց հետ հատկացված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետը: Որոշմամբ ակնկալվում է ապահովել ծրագրի շրջանակում հատկացված և դեռևս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող 955 բնակարանների (բնակելի տների) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցումը: Դա կնպաստի այդ բնակարանների (բնակելի տների) մասով գույքահարկերի հավաքագրմանը, իսկ բազմաբնակարան շենքերի մասով նաև այդ շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարմանը: Ըստ հիմնավորման՝ Գյումրիում 2010թ. կառուցված 1056 բնակարանից ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին հատկացվել է 1037 բնակարան, Սպիտակում կառուցված 220 բնակելի տնից՝ 199-ը, իսկ Գյումրիում 2012թ. կառուցված 1756 բնակարանից՝ 1754–ը: Պայմանագրերի կնքման վերջնաժամկետ է սահմանվել 2016թ. դեկտեմբերի 1-ը: Կարևորելով որոշման ընդունումը ՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այն նույնիսկ ուշացումով է ընդունվում: «Մարդիկ տարիներ շարունակ այդ բնակարաններում ապրում են և չունեն սեփականության վկայական: Պատճառներ չփնտրելով՝ ես հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, տարածքային կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին հետամուտ լինել և պատասխանատվությամբ այս ծրագիրն իրականացնել ժամկետում: Կարծում եմ՝ դա շատ կարևոր խնդիր է»,-նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ նաև աղետի գոտում կան նման բազմաթիվ խնդիրներ և հանձնարարել է քաղաքաշինության նախարարին ևս մեկ անգամ վերջնական գույքագրել և այդ բոլոր հարցերին տալ լուծում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88