Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հանրապետությունում պահպանվում է ցրտահարության վտանգը
17/03/2016 17:00
Կիսվել

Հանրապետությունում պահպանվում է ցրտահարության վտանգը

Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել ցածր ջերմաստիճանի հետևանքով առաջացած և հնարավոր խնդիրների մասին: Նշվել է, որ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն կանխատեսումների համաձայն՝ ցրտահարություն էր սպասվում անցյալ գիշեր, այսօր և վաղը: Ըստ նախարարի՝ այս գիշեր բացասական ջերմաստիճան է գրանցվել Զվարթնոցի և նրա հարակից մի քանի համայնքներում: Նա տեղեկացրել է, որ այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմային ռեժիմ և հորդորել է գյուղացիական տնտեսություններին շարունակել իրականացնել ավանդական եղանակով պաշտպանության միջոցները (ծխապատում և կորիզավոր պտղատու այգիների ոռոգում)` կորուստներից խուսափելու, դրանք նվազեցնելու համար: Ս.Կարապետյանը նշել է, որ դեռևս հնարավորություն չկա գնահատելու կորուստները. դա պարզ կլինի առաջիկա 2-3 օրերի ընթացքում: Նախարարը հայտնել է նաև, որ բարձրադիր գոտիներում՝ Թալինի տարածաշրջանում, Բաղրամյանի տարածաշրջանում, Վայոց ձորի բարձրադիր գոտիներում, Կոտայքի մարզի բարձրադիր գոտիներում, ծիրանենիները դեռևս չեն ծաղկել, և այնտեղ ցրտահարություն լինել չի կարող: Ցրտահարության հետևանքով հնարավոր կորուստները կանխելու, մեղմելու նպատակով Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ջուր մատակարարել բոլոր այն հողօգտագործողներին, ովքեր կդիմեն:

Գետերի և հեղեղատարների ուսումնասիրված տեղամասերով 2016թ. գարնանային կանխատեսվող հեղեղումների անվտանգ անցկացումն ապահովելու, ինչպես նաև ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններում ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մարելու և ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ 2016թ. ձմռան ամիսներին հանրապետության գետավազաններում կուտակվել է բավական քանակությամբ ձյան պաշար և մարտ-մայիս ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ու հորդառատ անձրևների պարագայում՝ գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ չիրականացնելու դեպքում, ինտենսիվ սելավների ու հեղեղումների աղետաբեր ներգործությունը կարող է հանգեցնել հսկայական նյութական վնասների: Ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ուսումնասիրել է գետերի և հեղեղատարների հեղեղավտանգ տեղամասերն ու ներկայացրել առաջարկություն՝ առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման վերաբերյալ: Հաշվի առնելով ֆինանսական միջոցների սղությունը՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Արաքս գետի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից ընտրվել և ՀՀ վարչապետի հետ համաձայնեցվել է հրատապ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումների ցանկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին՝ հետևել հակահեղեղային միջոցառումների ծրագրի իրականացման բոլոր գործընթացներին և արագ լուծում տալ այդ խնդիրներին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01