Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը Եվրոպայի 7 առավել վտանգված հուշարձանների ցանկում
21/03/2016 22:13
Կիսվել

Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը Եվրոպայի 7 առավել վտանգված հուշարձանների ցանկում

2016 թ. մարտի 16-ին Հաագա և Լյուքսեմբուրգ քաղաքներում՝ Երերույք հնագիտական հուշարձանը և Անի Պեմզա գյուղը (Հայաստան), Տալինի Փաթառեյ ծովային բերդը (Էստոնիա), Հելսինկի-Մալմի օդանավակայանը (Ֆինլանդիա), Դիեպի Քոլբերի բացվող կամուրջը (Ֆրանսիա), Կամպոս Հիոսը (Հունաստան), Էքստրեմադուրայի Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը (Իսպանիա) և Հասանքեյֆ հնագույն քաղաքն ու նրա շրջակայքը (Թուրքիա) ճանաչվել են Եվրոպայի 2016 թվականի 7 առավել վտանգված հուշարձաններ: Այդ մասին Վենետիկում՝ Ատանեո Վենետոյում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել են Եվրոպա Նոստրա կազմակերպությունը և «Եվրոպական ներդրումային բանկ ինտիտուտը» (EIBI): Այդ համատեքստում կկազմակերպվեն փորձագիտական այցելություններ դեպի վերոնշյալ հուշարձանները և կմշակվեն գործողությունների ծրագրեր, որոնք կներկայացվեն մինչև տարեվերջ:

«7 առավել վտանգվածների» ծրագրին, որպես Եվրոպա Նոստրայի «Ժառանգության ինտեգրում» ցանցային նախագծի մի մասի, աջակցում է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը:

2013 թվականից սկսած, երբ մեկնարկեց «7 առավել վտանգվածների» ծրագիրը, Եվրոպա Նոստրան և «Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտը», հետևելով միջազգային մասնագետների խմբի առաջարկությանը, առաջին անգամ անցկացրեցին «Ժառանգության գոհարները» անվանակարգային մրցույթը, որի կարևոր պայմաններից է ընտրվող հուշարձանի Եվրոպայի և համամարդկային նշանակությունն ու արժեքը: Առաջին անգամ այդ մրցանակին արժանացավ Վենետիկյան ծովածոցը (Իտալիա): Վենետիկյան ծովածոցը Միջերկարական ծովի Եվրոպայի ամենահայտնի և ամենակարևոր անցումային էկոհամարգերից մեկն է, որը կազմում է 550 քառ. կմ: Այն պաշտպանված է ԵՄ-ի օրենսդրությամբ և մի շարք ազգային օրենքներով, իսկ 1987 թ-ից Վենետիկի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այնուհանդերձ ծովածոցն այսօր կանգնած է լուրջ վտանգների առաջ. խոշոր կոնտեյների և զբոսաշրջային նավերի կողմից երթևեկելի հոսքի ավելացումը, խորը ստորջրյա աշխատանքները, ծովային հատակի էրոզիաները, աղտոտումները և արդյունաբերական ձկնորսությունը վտանգում են ծովածոցի ամբողջականությունն ու գոյությունը՝ բարձր ռիսկի ենթարկելով նաև պատմական Վենետիկ քաղաքը: 2016 թ. Իտալիա Նոստրան առաջարկել է նշյալ վայրը ընդգրկել «7 առավել վտանգվածների» ծրագրում, որն հնարավորություն կընձեռի իրականացնել Վենետիկյան ծովածոցի պահպանությանն ուղղված մի շարք կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ:

«Այս ցանկը ահազանգ է Եվրոպայի խիստ վտանգված և կործանման եզրին հայտնված մշակութային և բնության ժառանգությունը պահպանելու հարցում: Տեղական համայնքները մշտապես և հետևողականորեն զբաղվում են մեր պատմությունը փրկելու գործով, սակայն նրանց անհրաժեշտ է լայնածավալ աջակցություն: Եվրոպա Նոստրայի անունից կոչ եմ անում ազգային և եվրոպական շահագրգիռ կողմերին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին ու մասնավոր անձանց մեզ հետ միասին ապահովել հուշարձանների ապագա անխաթարությունը: Փրկելով մեր ընդհանուր ժառանգությունը՝ մենք կնպաստենք ոչ միայն անդամ երկրների, այլև ողջ Եվրոպայի սոցիալական և տնտեսական առաջընթացին» – ասել է Եվրոպա Նոստրա կազմակերպության նախագահ, մաեստրո Պլաչիդո Դոմինգոն:

«Մշակութային և բնության հուշարձանների ադյունավետ կառավարումը կարող է մեծապես նպաստել Եվրոպայի մարզերի տնտեսական և սոցիալական զարգացմանն ու քաղաքների նորացմանը: Այս է պատճառը, որ Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտը, Զարգացման եվրոպական բանկի խորհուրդը և եվրոպական հանձնաժողովը աջակցում են «7 առավել վտանգվածներ» ծրագրին», – ավելացրել է Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի դեկան Ֆրանսիսկո դե Պաուլա Կոելյոն:

Եվրոպա Նոստրան և Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտը հայտատուների և այլ գործընկերների հետ միասին մոտակա ամիսներին կայցելեն ընտրված 7 հուշարձանները, կհանդիպեն շահագրգիռ կողմերի հետ, Ժառանգության պահպանության և ֆինանսական ոլորտի փորձագետների միջոցով կտրամադրեն տեխնիկական խորհրդատվություններ, կորոշեն ֆինանսավորման հնարավոր աղբյուրներն ու աջակցությունը: Փորձագետների այցելությունների արդյունքներն ու առաջարկությունները կհրապարակվեն 2016 թ. վերջին:

2016 թվականի 7 առավել վտանգված հուշարձաններն Եվրոպա Նոստրայի խոր-հրդի կողմից ընտրվել են 14  առավել վտանգված հուշարձանների ցանկից, իսկ վերջինս իր հերթին ձևավորվել և ընտրվել էր պատմաբանների, հնագետների, ճարտարապետ-ների, նախագծողների և ֆինանսական վերլուծաբանների կողմից: Հուշարձանները առաջադրվել են քաղաքացիական հասարակությունների կամ պետական մարմինների կողմից, որոնք Եվրոպա Նոստրա կազմակերպության հսկայական ցանցի անդամ և ասոցացված կազմակերպություններ են:
Առաջին՝ «7 առավել վտանգվածների» ցանկը ներկայացվել է 2013 թ. հունիսին Աթենքում, որին հետևել է երկրորդը՝ 2014 թ. մայիսին Վիեննայում՝ Եվրոպական ժա-ռանգության համագումարի ժամանակ:

«7 առավել վտանգվածների» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին Եվրոպա Նոստրայի կողմից Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի (որպես հիմնադիր գործընկերոջ), և Եվրոպական խորհրդի զարգացման բանկի (որպես համագործակցող գործընկերոջ) հետ համատեղ: Այն ոգեկոչվեց շնորհիվ նախկինում հաջողություն ունեցած նմանատիպ ծրագրի, որն իրականացրել էր ամերիկյան «Պատմական հուշար-ձանների պահպանության ազգային ֆոնդը»:  «7 առավել վտանգվածները» ֆինանսա-վորման ծրագիր չէ. այն կոչված է համակարգելու հուշարձանների պահպանումը և դրանց հետագա օգտագործումը:

Երերույք հնագիտական հուշարձանը և Անի Պեմզա գյուղը

Տեղակայված լինելով հայ-թուրքական սահմանից ոչ հեռու գտնվող մեկուսացված ժայռային բարձրավանդակի վրա, Երերույքը հանդիսանում էր տարածաշրջանի առավել կարևոր և խոշոր պաշտամունքային կենտրոններից մեկը: Եռանավ բազիլիկ տաճարը, որը կառուցվել է 6-րդ դարում, Հայաստանի հնագույն քրիստոնեական հուշարձաններից է, ամենատպավորիչ ճարտարապետական համալիրներից մեկը, որն իր մեջ ներառում էր նաև մի քանի պաշտամունքային կառույցներ և գյուղական տներ: Միջնադարում Երերույքը սերտորեն կապված էր Հայաստանի մայրաքաղաք Անիի հետ, որը գտնվում էր նրանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Բազիլիկ տաճարի տանիքը փլուզվել է մինչ 18-րդ դարը, իսկ շինությունը մեծապես վնասվել է մի քանի երկրաշարժի պատճառով, որոնցից մեկը 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն էր: Բազիլիկ տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխար-հային ժառանգության նախնական ցանկում ու, չնայած վերջին երկու տասնամյակների ընթացքում իրականացված որոշակի վերականգնողական աշխատանքների, գտնվում է առավել վտանգված և անհետացող հուշարձանի կարգավիճակում:
Բազիլիկ տաճարի հնագիտական տարածքը, որտեղից հայտնաբերվել են թաղման, լայն պաշտպանական պատի, դամբարանի և մի քանի քրիստոնեական քանդակա-գործության նմուշների մնացորդներ, գտնվում է կործանման վտանգի առջև՝ մինչ այն համալիր կուսումնասիրվեր և կփաստագրվեր:

Անի Պեմզա գյուղը գտնվում է Երերույքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Հավանական է, որ այն նախագծել է հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և կառուցվել է 1925 թ.` մերձակա արդյունաբերական համալիրի աշխատակիցներին բնակարաններով ապահովելու նպատակով: Այն իր մեջ ներառում է մոտ 10 բնակելի տներ, դպրոց և այլ հասարակական շենքեր: 1994 թվականից՝ հանքի փակման հետևանքով, գյուղն աստիճանաբար լքվեց, իսկ տների վիճակը վատթարացավ:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, որը Երերույք հնագիտական հուշարձանի սեփականատերն է, ի դեմս Իտալիայի Հայկական մշա-կույթի ուսումնասիրությունների և վավերագրման կենտրոնի` հուշարձանն առաջադրել է 2016 թ. Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգվածներ»-ի ցանկում ընդգրկելու համար: Քարոզարշավի գործընկերներ են Հայաստանից՝ ՀՀ Մշակույթի նախարա-րությունն ու Շիրակի մարզային թանգարանը, Իտալիայից՝ Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտը, Ֆրանսիայից՝ Միջերկրականի միջնադարյան և արդի հնագիտության լաբորատորիան և ԱՄՆ-ից՝ Համաշխարհային ժառանգության հիմնադրամը:

Հայտատուն առաջարկում է Երերույք բազիլիկ տաճարի և հնագիտական համալիրի ուսումնասիրման և վերականգնման, ինչպես նաև դեպի Անի միջնադարյան մայրա-քաղաք տանող առավել դյուրին ճանապարհ մշակելու մասնագիտական ծրագիր: Այն ճանապարհ կբացի դեպի Ախուրյան գետի երկայնքով սփռված միջազգային հնագիտական պարկը, որը կարող է խթան հանդիսանալ հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում: Վերականգնված Անի Պեմզա գյուղը կարող է ծառայել որպես մշակութային զբոսաշրջության կենտրոն՝ նպաստելով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական կյանքի վերածննդին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08