Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Հովիկ Աբրահամյան. Կառավարությունը շարունակելու է աջակցել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի իրականացմանը
22/03/2016 17:58
Կիսվել

Հովիկ Աբրահամյան. Կառավարությունը շարունակելու է աջակցել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի իրականացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը հավաստագրերը հանձնել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահներին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիրն ստացող ուսանողներին՝ համոզմունք հայտնելով մրցույթի անաչառ ու թափանցիկ անցկացման կապակցությամբ: Ընդգծելով, որ այս ծրագիրը վկայում է ՀՀ կառավարություն – ՀԵՀ արդյունավետ համագործակցության մասին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրի շրջանակում նաև առանց մրցույթի ՀՀ սահմանամերձ համայնքներից 142 ուսանողի ուսման վարձի փոխհատուցումը և հորդորել երիտասարդներին արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները: Վարչապետը գոհունակություն է հայտնել 2011 թվականից իրականացվող ուսման վարձի փոխհատուցման ծրագրի ընթացքից և վստահեցրել, որ գործադիրը շարունակելու է աջակցել ծրագրի իրականացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը՝ ՀՀ Նախագահի գլխավորությամբ, անում է ամեն ինչ, որպեսզի արժանավոր բոլոր ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան գիտելիք ստանալ ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը: Վարչապետը կարևորել է երիտասարդության ակտիվ մասնակցությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում և նշել, որ կառավարությունը բոլոր հարթակներում աջակցելու է ապագա սերունդին:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարևորել է սոցիալական և կրթական կարևոր նշանակություն ունեցող ծրագրի իրականացումը և շնորհակալություն հայտնել վարչապետին ու կառավարությանը՝ ծրագրի շարունակական իրականացմանն աջակցելու համար:

ՀՀ կառավարության աջակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից: Այս տարի հավաստագիր ստացողներից 652-ը պետական, ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված ուսանողներն են, ովքեր փոխհատուցում են ստանում մրցութային կարգով: Այս խմբում ներառված են բարձր առաջադիմություն ունեցող, հասարակական ակտիվություն ցուցաբերող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների և միակողմանի ծնողազուրկ ուսանողները: Մյուս խմբում ընդգրկված է ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսում սովորող 142 ուսանող, ովքեր փոխհատուցում ստանում են առանց մրցույթի:

Իր միջոցների հաշվին ՀԵՀ-ն ամբողջությամբ փոխհատուցում է նաև 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը: 2011 թ. ի վեր ՀԵՀ-ը տարբեր ծրագրերով փոխհատուցել է շուրջ 5000 ուսանողի ուսման վարձ:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21