ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է VISA ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՍԿՍՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ն 2008 թվականի դեկտեմբերին դարձել է VISA International վճարային համակարգի ասոցիացված անդամ, միևնուն ժամանակ տեղեկացնում ենք մեր քարտապաններին , որ ավարտել են VISA International վճարային համակարգի քարտերի թողարկման տեստավորման աշխատանքները և սույն թվականի մայիսի 15- ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ն սկսում է տրամադրել իր հաճախորդներին VISA International վճարային համակարգի քարտեր :
Սույն թվականի մայիսի 15- ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ն սկսում է սեփական միջոցներով սպասարկել ինչպես իր , այնպես էլ այլ բանկերի կողմից տրամադրված VISA International վճարային համակարգի քարտերը: