Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Յուքոմ․ մեկնարկում է ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու 2016 թվականի ծրագիրը
24/03/2016 15:01
Կիսվել

Յուքոմ․ մեկնարկում է ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու 2016 թվականի ծրագիրը

Այսօր Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) և «Յուքոմ» ընկերությունը հայտարարեցին ՀՀ մարզերում իրականացվող ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու 2016 թվականի ծրագրի մեկնարկը: Այսպիսով «Յուքոմ» ընկերությունը շարունակում է «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի հետ համագործակցությունը, որ 2011 թվականից սկսվել էր Orange Հիմնադրամի հետ: Այս տարի ակնաբուժական անվճար ծառայություններից կօգտվեն Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արմավիրի բնակիչները: Նրանք նախ կհետազոտվեն տեղի ակնաբույժների կողմից, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Հիվանդանոցում ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերն անվճար հիմունքներով կիրականացնեն խորացված ստուգումներ և լազերային բուժում: Վիրահատություններ կիրականացվեն սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների համար:

2016թ.-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 13 000 մեծահասակի և երեխայի ակնային զննում, Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտել շուրջ 1800 հոգու, իրականացնել 770 լազերային միջամտություն և վիրահատություն, ինչպես նաև տրամադրել շուրջ 630 ակնոց: Ակնային զննումներին զուգահեռ մարզերի դպրոցներում երեխաների համար կկազմակերպվեն հանրակրթական դասընթացներ՝ ակնային խնամքի վերաբերյալ:

«Հայկական ակնաբուժության նախագիծն ուրախ է արձանագրել, որ հանրապետության մարզերում տարիներ շարունակ իրականացվող այս ծրագրի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց ակնաբուժական անվճար բարձրորակ ծառայություններ են մատուցվել՝ հետազոտությունից մինչև լազերային բուժում և վիրահատություն, տասնյակ հազարավոր ակնոց է տրամադրվել, հազարավոր երեխաներ ընդգրկվել են աչքի խնամքի վերաբերյալ դասընթացներում: Այսպիսով՝ ծրագրի շնորհիվ վերականգնվել է բազմաթիվ մարդկանց տեսողությունը կամ կանխարգելվել կուրությունը: Այս ամենը նպաստել է մարզային բնակչության կյանքի որակի բարելավմանը», – ասաց ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Մեր կազմակերպության առաքելությունն ենք համարում օգտակար լինել մեր հայրենակիցներին, աջակցել կայուն և ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ և ստեղծել հետագա զարգացման հնարավորություններ: Այս ծրագիրն այն յուրահատուկ նախաձեռնություններից է, որոնք ունենում են բացառապես դրական ազդեցություն և հիմնովին փոխում մարդկյանց կյանքն ու ապրելակերպը: Ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար և վստահ եմ, որ այն կլինի շարունակական», – նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Այժմ Արարատի մարզում տեղի ակնաբույժներն արդեն իրականացնում են ակնային զննումներ: Աչքի շարժական հիվանդանոցն այս տարի իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մասիս քաղաքից, որտեղ կկայանի ապրիլի 4-ից 16-ը, այնուհետև ապրիլի 18-ից 30-ը կուղևորվի Արտաշատ, իսկ մայիսի 2-ից 14-ը կլինի Արարատում: Հաջորդը Վայոց Ձորի մարզն է:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11