ԱՊՊԱ-ի մասով հատուցումների միջին չափը կազմում է 195 հազար ՀՀ դրամ
ԱՊՊԱ-ի մասով փետրվար ամսվա համար բավարարված դիմումներով վճարված կամ վճարվելիք հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 864 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից:
Ըստ հրապարակված վիճակագրության՝ ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 284 մլն դրամով:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4 հազար 137 հատ: Նախորդ ամսվա համեմատ այս ցուցանիշն աճել է 892-ով։
Հարկ է նշել, որ հատուցման միջին չափը փետրվար ամսվա դրությամբ կազմել է 195 հազար 636 ՀՀ դրամ: