Սոցիալական

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 95.75+3.60 WTI - 89.12+6.29
COMEX:  GOLD - 4770.00-1.80 SILVER - 82.37+0.77
COMEX:  PLATINUM - 2075.90-3.07
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.89+0.20 EUR/GBP - 1.1762+0.01
FOREX:  EUR/USD - 1.1762+0.01 GBP/USD - 1.3509-0.04
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58824.89+0.60 TOPIX - 3777.02+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 26361.07+0.77 SSEC - 4082.13+0.76
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
20/04/2026  CBA:  USD - 372.85-0.49 GBP - 503.98-0.96
20/04/2026  CBA:  EURO - 438.88-1.47
20/04/2026  CBA:  GOLD - 58385-76 SILVER - 950.84-1.25
Վիվասել-ՄՏՍ․ բնակարանամուտ` Գեղարքունիքի մարզում
30/03/2016 19:11
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ բնակարանամուտ` Գեղարքունիքի մարզում

2015թ. բնակարանաշինության ծրագրով Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում իրականացվել է տների վերանորոգման և կիսակառույցների շինարարության նախագիծ, որի շահառու է դարձել սոցիալապես անապահով 40 ընտանիք: Ծրագիրն իրականացնող կողմերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարներն այցելել են Դդմաշեն համայնք՝ մասնակցելու Մելիքյանների ընտանիքի բնակարանամուտի արարողությանը:

Մելիքյանները տարիներ շարունակ ապրել են տնից տուն տեղափոխվելով, ապա՝ 15 տարի վագոն-տնակում: Տասը տարի առաջ ընտանիքը վերջապես գնել է կիսակառույց մի շինություն` հուսալով, որ կկարողանա ավարտել շինարարությունը: Երազանքը սակայն, անկատար է մնացել:

«Անասելի դժվար է վագոն-տնակում ապրելն ու, առավել ևս, երեխա մեծացնելը: Տղաներս երբեք չէին զգացել սեփական տանիք ունենալու բերկրանքը:  Տղաս՝ Տարոնը, մեկ տարի առաջ է քարաշեն կիսակառույցում Ամանոր դիմավորել: Այսօր ընտանիքս տուն ունի: Շնորհակալություն»,- ասել է ընտանիքի մայրը՝ Լեյլան:

«Բոլոր հաջողությունների հիմքում մարդու անձնական երջանկությունն է: Տնազրկությունը, գործազրկությունը, տարբեր խնդիրների առկայությունը հաճախ բացասաբար են անդրադառնում մարդու հոգեվիճակի վրա՝ անդրադառնալով երջանկությանը: Հույսի և հավատի մասին հաճախակի հնչեցվող իմ խոսքերը պատահական չեն: Երբեմն շատ փոքր աջակցությունն անգամ կարող է կտրուկ փոխել մարդու կյանքը՝ նրան դարձնելով ավելի վստահ, կայացած, համբերատար և հաջողակ: Այս մոտեցումը գործունեության սկզբից  արժեհամակարգ է եղել մեզ համար: Դա անչափ կարևոր է մեր երկրի և ազգի համար: Հենց այդ նպատակի իրագործմանն է ուղղված այս համագործակցությունը: Ուրախ ենք արձանագրել հերթական ընտանիքի երջանկության փաստը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Յուրաքանչյուր ընտանիքի պատմություն մի բովանդակալից գիրք է, որ գրվում է տարիների ընթացքում: Այս ընտանիքը բազում դաժան փորձություններ է հաղթահարել: Հուսով եմ, որ այսուհետև նրանց կյանքի էջերում միայն երջանիկ պատմություններ կգրվեն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը  228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  480-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

20/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.85
-0.49
Եվրո (EUR)
438.88
-1.47
Ռուբլի (RUR)
4.9588
+0.0651
Լարի (GEL)
138.62
-0.22
58385
-76
Արծաթ
950.84
-1.25