Բիզնես

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 103.94-5.12 WTI - 91.63-6.59
COMEX:  GOLD - 4325.20-5.49 SILVER - 69.05-0.69
COMEX:  PLATINUM - 1828.50-4.77
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 158.6-0.39 EUR/GBP - 1.1582+0.10
FOREX:  EUR/USD - 1.1582+0.10 GBP/USD - 1.3398+0.43
STOCKS RUS:  RTSI - 1074.43+0.86
STOCKS US: DOW JONES - 46208.47+1.38 NASDAQ - 21946.76+1.38
STOCKS US: S&P 500 - 6581.00+1.15
STOCKS JAPAN:  NIKKEI - 52252.28+1.43 TOPIX - 3559.67+2.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25063.71+2.79 SSEC - 3881.28+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 9894.15-0.24 CAC40 - 7726.20+0.79
STOCKS EUR:  DAX - 22653.86+1.22
24/03/2026  CBA:  USD - 377.32-0.06 GBP - 505.87+5.28
24/03/2026  CBA:  EURO - 437.43+3.82
24/03/2026  CBA:  GOLD - 54181-1177 SILVER - 815.58-62.49
ՎիվաՍել-ՄՏՍ. MNP գործունեության երկու տարվա արդյունքները
01/04/2016 18:19
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. MNP գործունեության երկու տարվա արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության գործարկման 2 տարվա արդյունքները․

Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը գործարկվել է 2014թ.-ի ապրիլի 1-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ: Որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն կատարել է օրենսդրության պահանջները՝ զգալի միջոցներ ներդնելով շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության գործարկման համար, ինչպես նաև կազմակերպելով անձնակազմի վերապատրաստում՝ ծառայությունը բաժանորդների համար առավելագույն պարզ ու մատչելի դարձնելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առանցքում բաժանորդին մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության) բարձր որակի ապահովումն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված բաժանորդների թիվը գերազանցել է դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխվածների թիվը միայն 2014թ.-ի ընթացքում (-1734), երբ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը նոր էր գործարկվել: Սակայն 2015թ.-ին ծառայության միջոցով դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխված համարների թիվը 2957-ով գերազանցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված բաժանորդների թիվը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է եղել հեռահաղորդակցության շուկայում՝ այս ծառայության շրջանակում: 2016թ.-ի մարտի 31-ի դրությամբ ևս դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխված բաժանորդների թիվը արդեն իսկ 17-ով գերազանցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված համարների թիվը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է մնալ հեռահաղորդակցության շուկայի անգերազանցելի առաջատարը՝ շուկայի և շահույթի մասնաբաժնով:

24/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.32
-0.06
Եվրո (EUR)
437.43
+3.82
Ռուբլի (RUR)
4.6885
+0.0961
Լարի (GEL)
138.82
+0.05
54181
-1177
Արծաթ
815.58
-62.49