
Երևանի քաղաքապետարան. ավելի քան 100 տոննա անհրաժեշտ սնունդ է ուղարկվել Արցախ
Երևանի քաղաքապետարանից այսօր Ստեփանակերտ ուղևորվեց ավելի քան 100 տոննա նպարեղեն, պահածո ու անհրաժեշտ սննդով բեռնված ավտոշարասյուն:
Ծրագիրը կազմվել է ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված Օպերատիվ շտաբից և Ստեփանակերտի քաղաքապետարանից առաջնահերթ օգնության և աջակցության կարիքները հստակեցնելու արդյունքում:
Այս նախաձեռնության իրականացման հարցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից բացի իրենց աջակցությունն են ցուցաբերել «Ապավեն», «Երևան ջուր», «Սանիթեք», Կ. Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն և «Երքաղլույս» ընկերությունները:
Մշտական կապի մեջ լինելով Ստեփանակերտի հետ՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում կշարունակի ցուցաբերել աջակցությունը: