Պաշտոնական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Իրականաւոմ ազերիների կորուստները հասնում են մի քանի հազարի
05/04/2016 22:44
Կիսվել

Իրականաւոմ ազերիների կորուստները հասնում են մի քանի հազարի

Հայկական կողմի կորուստները ապրիլի 5-ի դությամբ կազմել են 14 տանկ, 4 հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ)։ Այդ մասին ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը տեղեկացրեց Արցախում գործող օպերատիվ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հայկական կողմի մարդկային կորուստների թիվը կազմել է 29, որոնցից 7 սպաներ են: «Վիրավորների թիվը կազմում է 101, որոնցից 20-ը սպաներ և ենթասպաներ են, իսկ 81-ը սերժանտներ, շարքայիններ և պայմանագրային զինծառայողներ են: Անհայտ կորածները թիվը կազմում է 28»,- ասել է Առստամյանը:

Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ հակառակորդը կորցրել է 24 տանկ, իսկ մարդկային կորուստները շատ ավելի են: Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին հակառակորդի տարածքում բնակվող երկու բնակիչների հեռախոսազրույցի ռադիոազդանշանները, որում սահմանին ապրող կինը պատմում էր, թե ինչպես են մեկ գիշերվա ընթացքում միանգամից 2000 վիրավորվածներ տարել հիվանդանոց, նրանցից որոշներին շտապօգնության ուղղաթիռներով են տեղափոխել: Կինը պատմում էր նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես 1000-ից մեկ զոհի մասին է տեղեկացնում հանրությանը. սահմանամերձ գյուղերի բոլոր բուժհիմնակներն էլ «լցված» են վիրավոր զինծառայողներով:

«Ապրիլի 4-ի ժամը 11:00-ից մինչև ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ բախումները շարունակվել են: Հատկապես թեժ մարտեր են ընթացել Կազախլար-Արալեռ և Թափկարակոյունլու-Մատաղիս ուղղություններով: Որոշակի վերադասավորումներից հետո հակառակորդը կրկին հարձակում է գործել, սակայն գրագետ գործողությունների շնորհիվ ՊԲ-ին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակումները: Հակառակորդը հարձակման ընթացքում ինտենսիվ կրակահերթի տակ է պահել ոչ միայն մարտական դիրքեր, այլ նաև մի շարք բնակավայրեր, այդ թվում  Մարտակերտը»,- ասաց Առստամյանը:

Ապրիլի 5-ի ժամը 12:00-ից հետո կրակի դադարեցումից հետո հակառակորդը շարունակել է հրադադարի խախտումը Մարտունիի, Մարտակերտի և Թալիշի ուղղությամբ: Ժամը 12:10-ից 16:48-ի դրությամբ կրակը վարվել է մեծ տրամաչափի ականանետներից, նռնականետներից և տանկերից:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88