Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԱՄՀ․ վերջին պատերազմական իրադարձությունները ՀՀ տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն չեն ունենա
06/04/2016 19:50
Կիսվել

ԱՄՀ․ վերջին պատերազմական իրադարձությունները ՀՀ տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն չեն ունենա

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավար Հոսեյն Սամիին ցավում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրման ու դրա հետևանքով մարդկային կորուստների համար: Նրա խոսքով` քանի որ իրադարձությունը տեղի է ունեցել վերջին օրերին, միջազգային ֆինանսական կառույցը չի գնահատել դրա տնտեսական ազդեցությունը: «Մենք շատ ցավում ենք, որ տեղի ունեցավ լարվածության սրում, մենք ցավում ենք կյանքի կորուստների փաստի համար: Հուսով եմ, որ կվերական գնվի խաղաղությունը: Ուրախ ենք, որ հիմա կրակը դադարել է, հուսով եմ, որ այն կպահպանվի: Քանի որ իրադարձությունները երկու օր առաջ են տեղի ունեցել, մենք առիթ չենք ունեցել գնահատելու դրանց տնտեսական հետևանքները: Այս պահին չեմ կարծում, որ այդ իրադարձությունը տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն է ունենալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հոսեյն Սամիին:

Ապրիլի 6-ին կայացած ասուլիսին ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի տնտեսական աճը 2016-ին ավելի ցածր է լինելու նախորդ տարվա համեմատ: Սակայն Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշն ավելի բարձր կլինի, քան տարածաշրջանի որոշ այլ երկրներում: Ամբողջ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի համար ԱՄՀ-ը կանխատեսում է 1.5 տոկոս աճ, Հայաստանի համար` 2.25-2.5 տոկոս տնտեսական աճ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 29 կորուստ ունի, 28 զինծառայող անհայտ կորած է, 101 մարդ` վիրավո ր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական< /i> տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև ձեռք բերված համաձայնությամբ դադարեցվել է կրակը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59