Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Գագիկ Մինասյան․ գազի ու էլեկտրաէներգիայի էժանացման հնարավորություն կա
12/04/2016 11:22
Կիսվել

Գագիկ Մինասյան․ գազի ու էլեկտրաէներգիայի էժանացման հնարավորություն կա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս չի ստացել պաշտոնական փաստաթուղթ սահմանի վրա գազի էժանացման վերաբերյալ: «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից էլ չի ստացել գազի սակագինը վերանայելու վերաբերյալ հայտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը` պատասխանելով հարցին` արդյոք հանձնաժողովն արդեն սկսել է վերահաշվարկ կատարել և ուսումնասիրել, թե սպառողների համար ինչ ազդեցություն կունենա սահմանին 1000 քմ գազի դիմաց 165 դոլարի փոխարեն 150 դոլարի գանձումը: «Երբ ունենանք վավերացված փաստաթուղթը գնի էժանացման վերաբերյալ և մեր նախաձեռնությամբ սկսենք ուսումնասիրությունը, հանրային իրազեկում կապահովենք: Իսկ եթե «Գազպրոմ Արմենիա»-ից ստանանք սակագնի վերանայման հայտ, իրենք իրենց հերթին կտեղեկացնեն այդ մասին»,-ասաց Մարիամ Ստեփանյանը:

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կէժանանա ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի սակագինը: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է վերահաշվարկ կատարի ու որոշի` կէժանանա՞ սպառողների համար, թե ոչ: Կան հաշվարկի տարբեր տեսակներ, դրանցից մեկն ասեմ` գազի գնի էժանացումը բերում է սպառման ծավալների մեծացման և դա բերում է ընդհանուր ծախսերի մեջ կայուն անխուսափելի ծախսերի համամասնության նվազման: Բավականին բարդ հաշվարկներ են: Բայց ասել, որ գինը պետք է էժանանա սպառողների համար, դա միանշանակ է, ավելին` ես կարծում եմ, որ պետք է էժանանա նաև էլեկտրաէներգիայի գինը, քանի որ մեր կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասը արտադրվում է հենց ՋԷԿ-երում` գազի օգտագործմամբ»,-նշեց պատգամավորը:

Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի 1000 խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչեւ 150 դոլար: Պայմանավորվածությունը վերջնականացել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան այցի շրջանակներում:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11