
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Նիստում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը և հետագա քայլերը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Քննարկված հարցերի առնչությամբ վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել: