Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հանրությանը կներկայացվի «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման վերջնական նախագիծը
25/04/2016 16:18
Կիսվել

Հանրությանը կներկայացվի «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման վերջնական նախագիծը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին և պետական ծառայություններին` Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումները մայրաքաղաքում պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

Անդրադառնալով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրին`պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ մեկնարկել է Վերնիսաժի բարեկարգման շինարարական աշխատանքների առաջին փուլը, որի շրջանակում տարածքից հեռացվում են առկա սեղաններն ու ծածկերը: Քաղաքապետը հանձնարարել է առաջիկա օրերին ավարտել և հանրությանը ներկայացնել շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքում ձևավորված «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման վերջնական նախագիծը:

Բնապահպանության վաչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթանում են կանաչ տարածքների խնամքի աշխատանքները: Բակային տարածքներում, այգիներում և պուրակներում շարունակվում են ծառատունկն ու շաբաթօրյակները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները:

«Վերջին 4 տարիների ընթացքում մենք վերակառուցել և վերականգնել ենք շուրջ 2000 բակեր, այգիներ և պուրակներ: Պետք է լինել հետևողական և խնամել այդ ամենը: Զգալի աշխատանք է տարվել նաև ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ: Հետևաբար պետք է քայլեր ձեռնարկել նաև այս տարի կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ: Աշխատանքները պետք է տեսանելի լինեն թե՛ կենտրոնական հատվածներում և թե՛ ծայրամասերում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 Քաղաքապետը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել մայրաքաղաքի զբոսայգիների ու պուրակների՝ մասնավորապես Հաղթանակ զբոսայգու, Կենդանաբանական և Բուսաբանական այգիների, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի խնամքի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Այս շաբաթ աշխարհում նշվելու են Պարի, ինչպես նաև Ջազի միջազգային օրերը, որոնք, վերջին հինգ տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, նշվում են նաև Երևանում և ստացել են լայն արձագանք ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացել են բարձր գնահատանքի: Հաշվի առնելով սույն հանգամանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ըստ ամենայնի աջակցել կազմակերպիչ ընկերություններին՝ մշակութային միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու հարցում: Հարկ է նշել, որ ապրիլի 30-ին անցկացվելիք Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումն այս տարի կկրի «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագիրը:

Մշակույթի և տուրիզմի վարչության պետն էլ զեկուցել է, որ մայիսի 1-ին Կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումը պատշաճ կազմակերպելու նպատակով տարվում են նախապատրաստական աշխատանքները, նախատեսվում են բազմաբովանդակ միջոցառումներ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2