Սաուդյան Արաբիան փորձքում է ազատվել նավթային կախվածությունից
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հավանություն են տվել տնտեսական բարեփոխումների ծրագրին, որը պետք Է երկրին օգնի ձերբազատվել նավթի եկամուտների կախվածությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պլանն ստացել Է Saudi Vision 2030 անվանումը: Այն իրենից ներկայացնում Է առաջիկա տարիներին այն գործողությունների ծրագիրը, որոնք կօգնեն դիվերսիֆիկացնելու երկրի տնտեսությունը:
Ծրագիրը ենթադրում Է 2 տրլն դոլար գումարի սուվերեն ֆոնդի ստեղծում, հայտնել Է երկրի գահաժառանգ արքայազն Մուհամադ իբն Սալմանը:
Պլանը նաեւ նախատեսում Է մասնավորեցման իրականացում, սուբսիդիաների կրճատում եւ Aramco պետական նավթընկերության 5 տոկոսի վաճառք, որից հասույթը կուղղորդվի ֆոնդի ստեղծմանը:
Ինչպես Մուհամադ իբն Սալմանը պատմել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, սուվերեն ֆոնդի ստեղծումը կոչված Է նավթի խոշորագույն արտահանողին վերածել գլոբալ ներդրումային տերության:
Սալմանի խոսքով՝ մինչեւ 2020 թվականը Սաուդյան Արաբիայի տնտեսությունն ընդհանրապես կախված չի լինի նավթից: Այժմ երկիրն իր եկամուտների մոտավորապես 80 տոկոսն ստանում Է ռեսուրսի վաճառքից:
Սաուդյան Արաբիան, ինչպես նաեւ մյուս նավթ արտադրող երկրները, լրջորեն տուժել Է նավթի գների անկումից: