HSBC-ն պատրաստվում է լքել Լիբանանը
Ամերիկյան Բլումբերգը հայտնում է, որ HSBC-ն պատրաստվում է վաճառել իր լիբանանյան բիզնեսը։ Տեղեկությունների համաձայն տեղական որոշ բանկեր հետաքրքրված են բանկի ենթաբաժնով։
Նշենք, որ HSBC-ի Լիբանանյան ենթաբաժինը կազմված է երեք մասնաճյուղից, կորպորատիվ բիզնեսի բաժնից և ունի մոտ 200 աշխատակից։
Լիբանանից հեռանալը HSBC-ի տնօրեն Սթյուարտ Գուլիվերի օպտիմիզացիայի պլանի մի մասն է, որի համաձայն 3 տարում պետք է կրճատվի 25 000 աշխատակից։
Նշենք նաև, որ 2011թ․-ին բանկը ներկայացված էր աշխարհի 87 երկրում, իսկ 2015թ․-ին այդ թիվը կազմում է 71։