
Polymetal-ը Լիճքվազի հանքավայրի ոսկու պաշարները գնահատել է 18.7 տոննա
Polymetal ընկերությունն ավատրել է Լիճքվազի ոսկու հանքավայրի պաշարների աուդիտը, որի արդյունքում հանքավայրի ոսկու պաշարները գնահատվել են 18.7 տոննա։ Աուդիտն իրականացվել է CSA Global ընկերության կողմից։
Հանքավայրից արդյունահանման ծավալները կազմում են 4.3 մլն տոննա՝ 4.2 գրամ/տոննա ոսկու պարունակությամբ։ Պաշարների արդյունահանումը նախատեսվում է իրականացնել փակ եղանակով։ Հանքաքարի մշակումը կիրականացվի Կապան հարստացուցիչ ֆաբրիկայում, որը վերջերս ձեռք էր բերել Polymetal-ը;
Polymetal-ը Ռուսաստանի ոսկի արդյունահանող երկրորդ ընկերությունն է, որի արտադրության ծավալները 2015թ․-ին կազմել են 26.78 տոննա։