Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ԲԻԶՆԵՍԻ ԲՈՒՄ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ. 5 փաստ աֆրիկյան երկրների տնտեսական մեծ ներուժի մասին
02/05/2016 22:10
Կիսվել

ԲԻԶՆԵՍԻ ԲՈՒՄ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ. 5 փաստ աֆրիկյան երկրների տնտեսական մեծ ներուժի մասին

Հումքային ապրանքների գների կտրուկ տատանումները և Չինաստանում պահանջարկի անկումը զգալի ազդեցություն են թողել աֆրիկյան երկրների տնտեսությունների վրա, սակայն տարածաշրջանն իր երիտասարդ բնակչության մեծ թվաքանակով ունի տնտեսական զարգացման հսկայական ներուժ և խոստումնալից ապագա: Նման եզրակացության են եկել World Economic Forum-ի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով Աֆրիկայի տնտեսական հնարավորություններն ու բիզնեսի առաջխաղացման առավելությունները:

Ուսումնասիրության հիման վրա վերլուծաբաններն առանձնացրել են 5 կարևոր փաստ, որոնք վկայում են աֆրիկյան երկրներում սպասվող բիզնես-բումի մասին. 

1 Ժողովրդագրական բում

ԲԻԶՆԵՍԻ ԲՈՒՄ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ. 5 փաստ աֆրիկյան երկրների տնտեսական մեծ ներուժի մասին

Վերջին տարիներին Աֆրիկայում նկատվում է բնակչության թվաքանակի շարունակական կայուն աճ: ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2050 թվականին Աֆրիկայում բնակչության թվաքանակը կկազմի ավելի քան 2.5 մլրդ մարդ կամ Երկիր մոլորակի բնակչության մեկ չորրորդը: Բացի այդ, Աֆրիկայի երկրները կհայտնվեն աշխարհի ամենաերիտասարդ բնակչությամբ երկրների վարկանիշում: Արդյունքում, բիզնեսը կունենա հնարավորություն աշխատանքի ընդունելու երիտասարդների և օգտագործելու երիտասարդ աշխատուժի պոտենցյալը, իսկ տնտեսությունը կստանա աճի նոր հնարավորություններ՝  բնակչության թվաքանակի ավելացմանը զուգընթաց սպառման ծավալների ընդլայնման շնոհիվ: Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականն Աֆրիկյան երկրները տարեկան կապահովեն 11-15% աճ: 

2 Աղքատության նվազում

ԲԻԶՆԵՍԻ ԲՈՒՄ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ. 5 փաստ աֆրիկյան երկրների տնտեսական մեծ ներուժի մասին

Չնայած նրան, որ Աֆրիկայի մի շարք տնտեսությունների համար առաջնային խնդիրներից շարունակում են մնալ աղքատությունն ու գրագիտության ցածր մակարդակը, մեծ սպասելիքներ կան, որ նոր սերունդներն իրենց հետ կբերեն լուրջ փոփոխություններ: Այսօր Աֆրիկայում երիտասարդների գրագիտությունն ավելի բարձր է, քան իրենց ծնողներինը: Տարրական կրթության մեջ ներգրավվածության ցուցանիշը կազմում է մոտ 80%: 

3 Տնտեսական կայուն աճ

ԲԻԶՆԵՍԻ ԲՈՒՄ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ. 5 փաստ աֆրիկյան երկրների տնտեսական մեծ ներուժի մասին

Աֆրիկյան երկրների համար կանխատեսվում է տնտեսական կայուն աճ՝ ի հակադրություն այլ տարածաշրջանների: Ըստ վերջին գնահատականների՝ Կոտ Դիվուարը աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունների վարկանիշում երկրորդն է: Սպասվում է, որ ընթացիկ տարում երկիրը կապահովի 8.5% տնտեսական աճ: 

4 Հեռահաղորդակցության ոլորտի զարգացում 

ԲԻԶՆԵՍԻ ԲՈՒՄ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ. 5 փաստ աֆրիկյան երկրների տնտեսական մեծ ներուժի մասին

Չնայած այն հանգամանքին, որ աֆրիկյան մի շարք երկրների համար տնտեսության շարժիչ ուժը դեռևս շարունակում են մնալ նավթարդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը, դրական սպասումներ կան մի շարք ոլորտներում: Մասնավորապես, Աֆրիկայում զարգանում է հեռահաղորդակցության ոլորտը. բջջային ինտերենտի զարգացումը կարևոր գործոն է տնտեսական ակտիվության բարձրացման և բիզնեսի զարգացման նոր ուղղություններ մշակելու տեսանկյունից: 

5 Բիզնես սկսելու լավ հնարավորություններ

ԲԻԶՆԵՍԻ ԲՈՒՄ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ. 5 փաստ աֆրիկյան երկրների տնտեսական մեծ ներուժի մասին

Աֆրիկյան երկրներում աստիճանաբար բարելավվում է բիզնես միջավայրը, և ստեղծվում են բիզնես սկսելու և զարգացնելու լավ հնարավորություններ: Ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) վերջին գնահատականների՝  բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ լավագույն արդյունքներ գրանցող 10 երկրներից 5-ը աֆրիկյան երկրներ են: 

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88