
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների եւ բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: