Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Բացառիկ պատմություններ՝ քառօրյա պատերազմի ընթացքում մեր զինվորականների սխրանքների մասին
10/05/2016 13:41
Կիսվել

Բացառիկ պատմություններ՝ քառօրյա պատերազմի ընթացքում մեր զինվորականների սխրանքների մասին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ապրիլի 2-5-ը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը: «Այն ներկայացվում է մեր քաջերին հիշելու և մեծարելու համար»,- «Արմենպրես&raq uo;-ի հաղորդմամբ` նշել է Հովհաննիսյանը`ընդգծելով, որ ցուցակը կլինի շարունակելի:

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

ՊԲ 19916 զորամասի հրետանու պետ-բաժնի պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը ՊԲ պաշտպանության գոտում հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային, ականանետային ստորաբաժանումներին, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դի րքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը:

ՊԲ 42009 զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյան (Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին մեկնել է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից գրավված ՊԲ 59703 զ/մ N112-118 մարտական դիրքերի գործողությունների շրջան: Հակառակորդը ամրանալով գրաված մարտական դիրքերում, փորձել է առաջ շարժվել: Թեժ մարտերի արդյունքում մեր դիրքապահ անձնակազմը` Ա.Մելքումյանի անմիջական ղեկավարությամբ, դիրքերի մատույցներում կասեցրել է նախահարձակ հակառակորդի առաջխաղացումը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Ապրիլի 4-ին թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է:

ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գևորգյան (Կոտայքի ԶԿ), ստացել է մարտական առաջադրանք` վերադարձնել հակառակորդի կողմից գրաված N170 մարտական դիրքը: Անձամբ ղեկավարելով մարտը, երկ ու հատուկ նշանակության խմբերի մասնակցությամբ, լուսաբացին, ծածուկ առաջանալով դեպի նշված մարտական դիրքը, հրետանու և տանկերի կրակի աջակցության ներքո կատարել են դիրքի թևանցում: Վարելով նշանառու կրակ հակառակորդի ուղղությամբ, անձամբ ոչնչացրել է հակառակորդի 4 զինծառայող: Ներխուժելով դիրք, մերձամարտի են բռնվել հակառակորդի հետ` մատնել խուճապի և ստիպել դիմել փախուստի: Չդադարեցնելով գրոհը, հատուկ նշանակության խմբերը փոխգնդապետ Ա.Գևորգյանի ղեկավարությամբ շարունակել են հակառակորդի հետապնդումը՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ: Անձամբ կատարել է ականազերծման աշխատանքներ, չեզոքացրել ծուղակները, կազմակերպել ազատագրված N170 մարտական դիրքի պաշտպանությունը: Անձնական օրինակով ոգենշչել ենթականերին կազմակերպել է հակառակորդի եռակի հակագրոհի ետմղումը:

ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտչի Մալոյան (Թալինի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ին ձեռնամուխ լինելով ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքի ետ գրավման կարևորագույն խնդրին, իր շուրջը համախմբելով ծառայակից ընկերներին, գրագետ և հմուտ մարտավարության շնորհիվ, առանց կորուստների, փոքրաթիվ խմբով գրոհել և թեժ մարտերի արդյունքում կարողացել է ետ գրավել հակառակորդի կողմից զբաղեցված մարտական դիրքը, հակառակորդին հասցնելով զգալի կենդանի ուժի կորուստներ` ստիպել նրան նահանջել ելման դիրքերը:

ՊԲ 32964 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյան (Մարտակերտի ԶԿ), ՊԲ 33651 զ/մ N156 մարտական դիրքի ուղղությամբ ապրիլի 4-ին` գիշերով ներթափանցելով հակառակորդի դիրքեր, ձեռքի հակատանկային նռնականետով ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ և կենդանի ուժի զգալի կորուստներ պատճառել հակառակորդին:  ՊԲ 25918 զորամասի 4-րդ հակատանկային դիվիզիոնի 12-րդ մարտկոցի 1-ին դասակի 1-ին համալիրի ավագ օպերատոր, սերժանտ Մարատ Ալբերտի Պետրոսյան (Ստեփանակերտի ԶԿ, 14/2) 2016թ. ապրիլի 2-4-ը ՊԲ 59703 զ/մ NN 112-117 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ընթացքում, անտեսելով հակառակորդի տանկերից վարվող ինտենսիվ կրակը «Ֆագոտ» հակատանկային միջոցով ոչնչացրել է մեր դիրքերը գրոհող հակառակորդի 5 տանկ և 1 միավոր ՀՄՄ` կասեցնելով հակառակորդի տանկերի առաջխաղացումը:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

ՊԲ 32964 զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագ ծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը:

ՊԲ 42009 զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առուստամյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառա-կորդի գերազանցող ուժերի հարձակումը:

ՊԲ 23524 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյան (Ստեփանակերտի ԶԿ), ս.թ. ապրիլի 2-ին անձամբ ղեկավարելով 2- րդ տանկային վաշտը, հրետակոծության տակ դուրս է եկել ՄՏՎ-ից և ընթացքից զբաղեցրել բնագիծ ՊԲ 59703 զ/մ NN112-118 մ/դիրքերի թիկունքային մասում և իրականացրել հակառակորդի հարձակվող ստորաբաժանումների խոցում, այնուհետև իրենց միացած 1-ին ՏՎ-ի հետ համատեղ գործողությունների արդյունքում ձախո-ղել են հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը և առաջխաղացումը: Մարտական գործողությունների ընթացքում նրա ղեկավարած ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 5 միավոր տանկ, զրահատեխնիկա, պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՀՀ ՊՆ 24923 զորամասի կապի պետ, մայոր Արամ Իլյայի Պողոսյան (Իջևանի ԶԿ), խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և հակառակորդի անընդհատ հրետակոծության պայմաններում ապահովել հատուկ նշանակության խմբերի, մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների և կենտրոնի միջև կայուն կապը, ակտիվ մասնակցել է մարտերին և խոցել հակառակորդի հատուկ նշանակության բրիգադի հրամանատարին: Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ առճակատվելով ղեկավարել է ստորաբաժանումը, մերձամարտի են բռնվել, հետապնդել և ոչնչացրել են նրանց:

1. ՊԲ 23524 զորամասի հրամանատարի` նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, մայոր Արթուր Ռաֆիկի Հովսեփյան (ԼՂՀ Մարտունու ԶԿ ),

2. ՊԲ 23524 զորամասի 1-ին տանկային վաշտի հրամանատար, կապիտան Արման Գրիգորիի Ադամյան (Հադրութի ԶԿ),

3. ՊԲ 23524 զորամասի 2-րդ տանկային վաշտի 3-րդ տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Գրիգորիի Ադամյան (Հադրութի ԶԿ)

Վերը նշված 3 զինծառայողները (տանկի անձնակազմը) ապրիլի 2-3-ը ընթացող մարտական գործողությունների ժամանակ, շրջանցելով N112 մարտ ական դիրքը, թիկունքից շեշտակի հարվածով կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը` վնասազերծել և ոչնչացրել հակառակորդի 2 միավոր տանկ` պատճառելով նաև կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 1-ին հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Ռազմիկ Գրիգորի Գասպարյան (Վարդենիսի ԶԿ), սպայական ջոկատի հրամանատար, մայոր Հ. Մովսեսյանը 6-րդ ՊՇ-ի N170 մարտական դիրքի ետ գրավման մարտերի ժամանակ հանդիպելով հակառակորդի մեծաթիվ խմբերի համառ դիմադրությանը, օգնության է կ անչել 5-րդ ՊՇ-ում գտնվող կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանի խմբին: Ռ.Գասպարյանը իր ՀՆշ խմբով անմիջապես օգնության է հասել և 6-րդ ՊՇ-ի N171 մարտական դիրքի թիկունքից մարտի մեջ մտել, դուրս բերել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված մայոր Հ. Մովսեսյանին, իր վրա վերցրել խմբի հրամանատարությունը, ղեկավարել մարտը, հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ առճակատվելով մերձամարտի է բռնվել և ստիպել հակառակորդին նահանջել դեպի անտառ, որտեղ հետապնդել և ոչնչացր ել է նրանց:

ՊԲ 33651 զորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի հրամանատար, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյան (14/1, Գյումրու ԶԿ) 2016թ. ապրիլի 4-ին N 153 մարտական դիրքում մասնակցել է մարտական գործողությունների, որի ժամանակ մոտ 1200մ հեռավորությունից «Ֆագոտ»-ով խոցել է հակառակորդի 3 տանկ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորիի Աղասյան (15/1 ԼՂՀ Մարտունու ԶԿ)

ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի ավագ հրաձիգ, շարքային Հարություն Սարիբեկի Բադալյան (14/1, Մաշտոցի ԶԿ),

Ապրիլի 2-ին ժամը 05:10-ի սահմաններում, N 140 մարտական դիրքի դիտորդ, շարքային Հ.Բադալյանը նկատել է դիրքին մոտեցող հակառակորդի դիվերսիոն խմբին և զեկուցել դիրքի ավագ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանին: Հակառակորդի ականանետերի տեղատարափ կրակոցների տակ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանը, արագ կողմնորոշվելով ու առանց խուճապի մատնվելու, կազմա-կերպել է շրջանաձև պաշտպանություն ու դիրքի անձնակազմով մարտի բռնվել դիվերսանտների հետ: Շարքային Հ. Բադալյանը նկատելով գետնատնակին մոտեցած 2 դիվերսանտների, անմիջապես ոչնչացրել է նրանց, իսկ կրտսեր սերժանտ Ա.Աղասյանը նռնակով խոցել ու վիրավորել է խրամուղու պաշտպանիչ հողաթմբի (բրուստվեր) վրա հայտնված դիվերսանտ սպային, այնուհետև ինքնաձիգով ոչնչացրել, որից հետո քարշ տվել նրան գետնատնակի հարակից տարածքում սպանված մյուս 2 դիակների մոտ:

ՊԲ 59703 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի նռնակաձիգ, շարքային Նարեկ Սիրեկանի Մալխասյան (Արտաշատի « ԶԿ, 14/1), 2016թ. ապրիլի 2-ին ՊԲ 59703 զ/մ պաշտպանության տեղամասում ծավալված մարտական գործողությունների ժամանակ նկատելով մեր դիրքերի ուղղությամբ ընթացող և ռմբահարող հակառակորդի մարտական ուղղաթիռը, N148 մարտական դիրքից ՁՀՆ-7-ով ոչնչացրել է ուղղաթիռը:«Արիության համար» մեդալ

ՊԲ 42009 զորամասի շտաբի հետախուզական բաժանմունքի պետ-հետախուզության պետ, փոխգնդապետ Վրեժ Մարատի Գրիգորյան (Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին N112-118 մարտական դիրքերի մատույցներում անձամբ ղեկավարելով միավորման հատուկ նշանակության վաշտը, մասնակցել է հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ մղվող թեժ մարտերին` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Ռազմիկի Հարությունյան (Վարդենիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները, ցուցաբերել խիզախություն և արիություն, ենթակաների հետ միասին կասեցրել են հակառակորդի ներթափանցումը պաշտպանության խորքը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ:
ՊԲ 59703 զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր Ակսել Աղվանի Գրիգորյան (Գորիսի ԶԿ), 2016թ. ապրիլ ի 2-3-ը ՊԲ 59703 զ/մ NN 112-117 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ հմտորեն ղեկավարել է հրետանային դիվիզիոնի կրակը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 2 միավոր զրահատեխնիկա և կենդանի ուժ:

1. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` սպառա-զինության գծով տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյան (Արտաշատի ԶԿ),

2. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյան (Ստեփանակերտի ԶԿ),

Վերը նշված երկու զինծառայողները 2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների:

ՀՀ ՊՆ 24923 զորամասի բուժկետի բժիշկ, բ/ծ լեյտենանտ Արմեն Սուրենի Բաբայան (Կապանի ԶԿ), 2016թ. ապրիլ ի 2-ից 5-ը` մասնակցել է հակառակորդից N170 մարտական դիրքի ետ գրավման թեժ մարտերին, որի ժամանակ հակառակորդի հրթիռահրետանային հրետակոծության ինտենսիվ կրակի տակ մարտադաշտից դուրս է բերել իրենց խմբերի և մարտական գործողություններին մասնակցող մյուս ստորաբաժանումների վիրավորված զինծառայողներին և ցույց տվել առաջին բուժ. օգնությունը` փրկելով շատերի կյանքը:
ՊԲ 49971 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի դիպուկահարների ջոկի հրամանատար-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, սերժանտ Մհեր Բորիսի Այվազյան (Մարտակերտի ԶԿ), 2016թ. ապրիլÕ « 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների,

ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 82մմ-անոց ականանետային մարտկոցի 1-ին ականանետի նշանառու, պայմանագրային զինծառայող, շարքային Սմբատ Ռաֆիկի Բաղդասարյան (Արթիկի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ մասնա-գիտական բարձր ունակությունների և հրամանատարական հմտությունների շնորհիվ ականանետի դիպուկ կրակոցներով ոչնչացրել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը,

ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ավտոմոբիլային ջոկի հրամանատար, շարքային Վահան Միգելի Սամսոնյան (Հադրութի ԶԿ, 15/1)

2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների,

ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 3-րդ հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի 1-ին ջոկի ավագ հետախույզ-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, շարքային Յուրի Սահակի Գաբրիելյան (Էրեբունու ԶԿ) խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և N170 մարտական դիրքի համար մղվող մարտերին: Դիպուկ կրակոցներով ոչնչացնելով հակառակորդի կենդանի ուժը, հատուկ նշանակետերը և հակառակորդի գնդացրորդին, ապահովել է խմբի մարտական խնդիրների կատարումը,

1. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բժշկական կետի պետ-բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյան (Ասկերանի ԶԿ),

2. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար, շարքային Սուրեն Արտյոմի  Ներսիսյան (Ախուրյանի ԶԿ, 14/2),

Վերը նշված երկու զինծառայողները 2016թ. ապրիլի 2-ին` մասնակցել են հակառակորդի կողմից գրավված ՊԲ 49971 զ/մ N116 մարտական դիրքը վերագրավելու և առաջնային գիծը վերականգնելու համար մղված թեժ մարտերին: Արհեստավարժորեն, մասնագիտական բարձր որակների շնորհիվ, հակառակորդի տեղատարափ կրակի տակ կարողացել են մարտի դաշտից դուրս բերել վիրավորված զինծառայողներին և ցուցաբերել առաջին բուժ օգնությունը` փրկելով նրանցից շատերի կյանքը:

ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 4-րդ հրաձգային վաշտի 2- րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունի (14/2, Նոր Նորքի ԶԿ) ապրիլի 3-ի գիշերը, ժամը 05:00-ի սահմաններում, հակառակորդը 15 տանկով հարձակում է սկսել N155 մարտական դիրքի ուղղությամբ: Վ. Բզնունին առանց երկնչելու ՁՀՆ-7-ով խոցել է հակառակորդի 1 տանկ: Մարտի ժամանակ ստացած բեկորային վնասվածքներով շարունակել է մարտը և ոչնչացրել հակառակորդի 8 զինվոր,

ՊԲ 38862 զորամասի 3-րդ հրաձգային գումարատկի դյուրակիր զենիթային համա-լիրների ջոկի ավագ հրաձիգ-զենիթային, շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյան, (14/1, Արթիկի ԶԿ) 2016թ. ապրիլի 2-ին գտնվելով ՊԲ 38862 զ/մ 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետում նկատելով մեր դիրքերին մոտեցող հակառակորդի մարտական ուղղաթիռը «Իգլա» ԴԶՀՀ-ով ոչնչացրել է այն:

«Մարտական ծառայություն» մեդալ

1. ՊԲ 42009 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Արայիկ Ռուբենի Պողոսյան (Հադրութի ԶԿ),

2. ՊԲ 42009 զորամասի հատուկ նշանակության վաշտի 3 խմբի հրամանատար, լեյտենանտ Ռոբերտ Յուրիկի Բաղյան (Հադրութի ԶԿ):

Ապրիլի 2-ին հակառակորդը` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները հարձակում էր գործել և գրավել ՊԲ 59703 զ/մ-ի N112-118 մարտական դիրքերը: Վերը նշված զինծառայողները ակտիվորեն մասնակցել են նշված մարտական դիրքերի մատու յցներում ծավալված մարտական գոր-ծողություններին, անձնուրացությամբ և խիզախությամբ պաշտպանել են դիրքերի մատույցները` հա-կառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, թույլ չտալով նրանց առաջխաղացումը,

ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի գնդացրային ջոկի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Ռուդիկ Արկադիի Մալխասյան (Վարդենիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ ԴՇԿ գնդացրով ինտենսիվ կրակի տակ պահելով մարտական դիրքերի մատույցները, կանխել է հակառակորդի խմբերի ներթափանցումը պաշտպանության խորքը: Ցուցաբերել է անձնուրացություն և խիզախություն, պաշտպանել դիրքերի մատույցները` կասեցրել հակառակորդի առաջխաղացումը և վերջինիս պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75