Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Յունիբանկ․ 2016թ.-ի առաջին եռամսյակում մանրածախ վարկերի քանակն աճել է գրեթե երեք անգամ
16/05/2016 21:11
Կիսվել

Յունիբանկ․ 2016թ.-ի առաջին եռամսյակում մանրածախ վարկերի քանակն աճել է գրեթե երեք անգամ

2016թ.-ի մարտի վերջի դրությամբ Յունիբանկի` ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի պորտֆելը կազմել է 54 մլրդ ՀՀ դրամ, վարկերի քանակը գերազանցել է 173 հազարը: Միայն առաջին եռամսյակում բանկը տրամադրել է 34 000 մանրածախ վարկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 3 անգամ: Արդյունքում` մանրածախ բիզնեսի շահույթի պլանը գերակատարվել է գրեթե 2.5 անգամ և կազմել 822 մլն դրամ:

Յունիբանկում վարկի տրամադրումն առավելագունս արագ և պարզ գործընթաց է: Հաճախորդը կարող է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ պրոմո կետ խոշոր առևտրային ցանցում, և ընդամենը մեկ րոպեում, նրան կհայտնեն վարկի տրամադրման վերաբերյալ բանկի որոշումը: Նույնը և բանկի գործընկեր առևտրի և սպասարկման կետերում: Նման արագությունը հնարավոր եղավ բանկում CRM համակարգի ներդրման շնորհիվ:

Յունիբանկն ունի սպասարկման լայն ցանց, որը ևս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար: Բանկը ներկայացված է 45 մասնաճյուղով և 54 պրոմո կետով: Համագործակցում է մոտ 1000 առևտրի և սպասարկման կետերի հետ: Այս տարի նախատեսվում է շեշտակի ընդլայնել սպասարկման ցանցը` բացելով ինչպես նոր մասնաճյուղեր, այնպես էլ ավելացնելով պրոմո-կետերի և համագործակցող խանութների քանակը:

Դրա հետ մեկտեղ, բանկն ընդունում է նաև սպառողական վարկերի օնլայն հայտեր, որը հաճախորդը ներկայացնում է առանց բանկ այցելելու:

Նույն կերպ` արագ և պարզ, իրականացվում է վարկի մարումը: Վճարումները կարելի է կատարել ինչպես բանկի մասնագետի մոտ, այնպես էլ ինքնուրույն` օգտվելով վճարային տերմինալներից, որոնք տեղադրված են մեր բոլոր մասնաճյուղերում և առևտրային խոշոր կետերում:

Մայիսին Յունիբանկը հայտարարեց U-Gold+ նոր ակցիայի մասին, որի շրջանակներում ոսկու գրավով տրամադրում են մինչև 1 մլն դրամ գումարի վարկեր` 20% տարեկան տոկոսադրույքով և 5 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարի և ոսկու գնահատված արժեքի հարաբերակցությունը կազմում է 100%:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69