Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
100 միլիոն դոլարի ներդրում՝ ՀՀ ոսկերչության ոլորտում․ կստեղծվի 2000 աշխատատեղ
18/05/2016 17:37
Կիսվել

100 միլիոն դոլարի ներդրում՝ ՀՀ ոսկերչության ոլորտում․ կստեղծվի 2000 աշխատատեղ

Հայաստանի կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, ըստ որի ազատ տնտեսական գոտիների ստեղծման և դրանցում գործունեության ծավալման նպատակը պետք է լինի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան և մրցունակ ոլորտներում Հայաստանի տնտեսության առաջանցիկ զարգացումը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանի հարցին: «Այս պահի դրությամբ մենք ունենք երկու ազատ տնտեսական գոտի, որոնցից մեկը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և այստեղ ցուցանիշները տպավորիչ են այն առումով, որ ոչ միայն շահագործող կազմակերպությունների թիվն անընդհատ աճում է, այլ նրանց կողմից ստեղծվող նոր արժեքներ են ստեղծում, որ միտված են արտահանման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ պատահական չէ, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աճը կազմում է միջինը տարեկան 25 տոկոս: «Վերջերս էլ հանրապետության վարչապետը հայտարարեց, որ սա ոչ միայն կառավարության ուշադրության կենտրոնում է, այլ այս ոլորտի հենքի վրա մենք պետք է դիտարկենք բարձր տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես տնտեսության կարևորագույն ճյուղ: Այս ոլորտում առաջիկայում զարգացումները լինելու են այն ուղղությամբ, որ Սան Ֆրանցիսկոյում կազմակերպվելու է «Արմթեգ» հերթական տարեկան հանդիպումը, որի շրջանակներում մենք ակնկալում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք կունենանք միջազգային լուրջ առաջընթաց կազմակերպությունների մուտք Հայաստան, ինչպես նաև հայկական ապրանքների իրացում այլ տարածքներում»,- նշեց Մինասյանը:

Նախարարը հավելեց, որ ազատ տնտեսական մյուս գոտին մասնագիտացած է ոսկերչության ոլորտում: «Այստեղ մենք նույնպես ունենք դրական զարգացումներ: Այստեղ շահագործողներ են գալիս օտարերկրյա ներդրումները: Մեծ մասն ազգությամբ հայեր են, բայց օտարերկրյա ներդրումներով են գործում: Դուք գիտեք, որ ազատ տնտեսական գոտիների պայմանները ոչ միայն ներդրումներն են, այլ նաև աշխատատեղերի ստեղծումն է: Եթե այս ցուցանիշները համախառն գնահատենք, ապա ակնկալվում է, որ շուրջ 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու առաջիկայում: Ստեղծվելու է նաև շուրջ 2000 աշխատատեղ: Այս ամենը նպաստելու է մեր տնտեսության մեջ ոլորտային զարգացումներին»,- եզրափակեց նախարարը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2